понедельник, 6 июля 2015 г.

Թե ինչպես մի քանի անգամ պարտվեցի Պոլ Վիալարին


Դեռ դասերը չէին ավարտվել, երբ սկսեցի մեր գրադարանում լավ վերնագիր գտնելու  փնտրտուքներս: Ու գտա՝  Պոլ Վիալար   «Մեռնելու ժամանակ էլ չկա »:
Ուրախ չէի, դրա համար  վերցրի: Հիմա, էս շրջանում ուզում եմ իմ տխրություններն ու դրանց պատճառները չփաթաթել որևէ մեկի վզին, այսինքն՝ պինդ լինել, մեծանալ, բայց հենց նոր խախտեցի որոշումս: Բացառություններ լինում են միշտ, համենայնդեպս ինձ համար: Ասեմ, որ գրքի բովանդակության մասին չեմ խոսելու, որովհետև հասկացել եմ՝ հետաքրքիր չի գիրք կարդալը (նույնն էլ ֆիլմերի հարցում), երբ բովանդակությանը քիչ թե շատ ծանոթ ես։
Գիրքս վերջերս եմ ավարտել: Հա, իմ գիրքը դարձավ: Բաներ հայտնաբերեցի: Հասկացա…
Մոտ քառասուն էջ էի կարդացել, երբ որոշեցի՝ չեմ շարունակելու, որովհետև այլ պատկերացում ունեի, կարծում էի, թե գործողությունները այլ հունով կգնան, վերնագրին համապատասխան, բայց հետո հասկացա, որ պետք չի իմ չափ պրիմիտիվ լինել, որ ես, իմ սպասելիքը չգտնելով, գիրքը անհետաքրքիր եմ համարում:


Մինչ  որևէ գիրք սկսելը վերնագրով կառուցում եմ սցենարը: Բայց Էս գիրքը արդեն կառուցված էր, ինձնից շուտ: Շարունակեցի ու նորից կարդացի, հավես բաների էի սպասում: Կարդացի, կարդացի ու նկատեցի, թե ոնց ա զգացողությունս փոխվում, հետո մի պահ էլ եկավ, երբ նոր զգացողություն էի ուզում, նոր ինչ-որ բան, բայց չկար: Որոշեցի՝ դանդաղ կարդամ ու տողատակերով. չէի մոռանում մատիտ օգտագործել ու օգտվելով մայրիկի մասնագիտությունից՝ երբեմն հարցեր էի տալիս: Հետո  վերջին էջը բացեցի ու տեսա, որ  պարտությունս ակնհայտ ա: Մի քանի օր անց ավարտեցի ամբողջությամբ: Մտածում էի, որ ոչինչ, վատ գրքեր էլ են լինում, բան չկա: Հետո հասկացա, որ չկա մի գիրք, որ ոչինչ չտա, ուղղակի պիտի գտնես, պիտի տեսնես: Մոտ երեք օր մտածում էի, թե ինչ ստացա: Ինձ հարց տվի. «Ինչի՞ համար ենք պայքարում: Չպարտվելու՞»:
Շատ ժամանակ՝ չպարտվելու համար, բայց չպարտվելու ճանապարհին պիտի հիշենք կյանք տվող բաները: Պիտի հիշենք, որ եթե ապրում ենք, արդեն պարտված չենք, բայց մահն էլ ա հաղթանակ: Մահը, ոչ թե  ինքնասպանությունը: Ու եթե պարտվում ենք, պիտի հաղթած լինենք, որովհետև արդեն փորձ ունենք, իսկ չպարտվողները ամեն պահ կարող են պարտվել: Լաց եմ եղել կարդալիս ու արդյունքը հիմիկվա իմ հասկացածն ա: Հիմա գիտեմ, որ եթե ես էլ պայքարեմ ու պայքարելու պահը գա, պիտի պայքարեմ վատի պատճառով, լավի համար: Չեմ լինի ուղղակի պայքարող, ձև դարձած: Մինչև վերջ չպիտի վստահ լինես քեզ վրա, որովհետև դրանից կարող ես նորից պարտվել, չպիտի էգոիզմդ ուտի սիրտդ ու խիղճդ: Չգիտես ինչ կլինի հաջորդ պահին, ուրեմն մի կորցրու ունեցածդ, մի կորցրու պայքարի պատճառով, ուրիշ պայքարի, աննպատակ պայքարի: Շատ սիրուն բանա սերը, ու դրա համար արժի ուղղակի ոչ մի բան չլինել, չէ, ուղղակի երջանիկ լինել: Եթե պայքարել, պայքարել սիրո համար ու միայն սիրո: Էն քնքուշ զգացողության, որին ջրել ա պետք: Պետք չի բողոքել, պիտի քոնը պահես, քոնը տաս ու ստանալիս ավելի ոգևորվես: Ես դեռ չեմ սիրահարվել ,ոնց որ ֆիլմերում ա լինում, բայց արդեն պատկերացնում եմ, թե ինչ ա սերը: Հիմա, էս գրքից հետո հենց տխրում եմ կամ նման մի բան, մտածում եմ, որ դրա ժամանակը չկա: Ուժ ա տալիս: Կյանքի վերջը մահը չի, կյանքի վերջը այն պահն ա, երբ անտարբեր ես դառնում: Ու անտարբեր լինելու ժամանակ էլ չկա:))))))

Комментариев нет:

Отправить комментарий