вторник, 27 октября 2015 г.

Ավետիք Իսահակյան (1875 - 1957)


Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:

Գրիգոր Զոհրապ (1861 - 1915 )


Նորավեպի (փոքրածավալ գեղարվեստական պատմվածք, նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական
գրականության վրա::
Ժամանակակիցները նրան կնքել են
Նորավեպի իշխան պատվանունով:

Մարդ- խամաճիկ


Քայլում էր: Դանդաղ էր քայլում:Կնճռոտ փողոցի ամայի ծառերը թաքնվել էին մառախուղի մեջ ու թռչունները լարախաղացի նման թռվռում էին առանց մտածելու հաջորդ ծառի մասին: Քայլում էր ու աշխարհը քայլում էր իր վրայով:  Օդի հետ  պարզ  քիմիական ռեակցիա էր կազմել,քիմիա չսիրող վերջին գերազանցիկի համար բարդ լինելով հանդերձ: Այնքան շատ էր ժպտում, կարծում էի հիմա լաց պիտի լինի:

воскресенье, 25 октября 2015 г.

Ալբեր Կամյու | Օտարը


***
Երբեք չես կարող փոխել կյանքդ, ի վերջո ամնե ինչ նույնն է:

***
Ծերությունն անբուժելի է:

***
Բոլոր բանական էակներն էլ ավելի կամ պակաս չափով ցանկանում են իրենց սիրելի մարդու մահը:

вторник, 20 октября 2015 г.

Ակսել Բակունց



Բակունցի ստեղծագործություններում ընդհանուրն է սերը, բնությունը, գյուղական միջավայրը, մարդկային տգիտությունը, մութ բնավորությունները լույսի մեջ բերելը, բայց էնպիսի տողերով, որ կարդալիս կարող ես կանգ չառնել վրան, ուղղակի անցնել, կարևորություն չտալ: Հետո մեծանում ես:

ՖՈՌՈՒՂ ՖԱՌՈԽԶԱԴ «Լարովի տիկնիկ»


Ավելին, ա՜հ, այո,
ավելին կարող ես լռել:

Կարող ես ժամերով
մեռյալի հայացքով, անշարժ,
աչքերդ հառած ծխախոտի ծխին,
աչքերդ հառած բաժակի ձևին,
դալուկ ծաղկին, գորգի վրա,
անհայտ գծին, պատի վրա,
կարող ես չոր ճանկերով
քաշել վարագույրն ու տեսնել
հորդ անձրևը փողոցում,
փոքրիկը գունավոր օդապարուկով
կամարի տակ կանգնած,
սայլը հնամաշ
ոնց է աղմուկով լքում հրապարակը:

Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»

***
Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն: Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելին են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին: Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը:

воскресенье, 11 октября 2015 г.

ՌԱՍՈՒԼ ՅՈՒՆԱՆ


ԴՈՒ ԻՄ...
Դու իմ մեջ ես
ինչպես լուսնի ցոլքը լճակի,
իմ մեջ ես
ու անհասանելի,
իմ բաժինը քեզնից
այս մի քանի սիրային գործերն են
և ուրիշ ոչինչ:
Հարուստ աղքատ եմ
ինչպես վաշխառուն անփող,
ես պարզապես հայելիդ եմ:

ՇԱՄՍ ԼԱՆԳԵՌՈՒԴԻ




***
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից:
Չգիտեն՝
տանս պատերն եմ կախել պատկերիցդ:

ՍԻՐՈՒՍ ԶՈՔԱՅԻ


ԿՈՐԱԾ ԱՄՊԵՐ
Վերադարձեք
Ով կորած ամպեր
Որ ինձ հետ թափվեք
Դեպի լեռները վազող

Անձրևի կարոտ
Իմ անմարմին
Հոգու վրա

Վերադարձեք
Ով կորած ամպեր
Իմ հոգին
Ինչպես ծարավ ընձառյուծ
Որոնում է կապույտներ

ՍԱՌԵ ԴԱՍԹԱՌԱՆ

***
Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ...



***
Քնելուց առաջ
շուռ եմ գալիս,
չի խոսում.
իրար ենք նայում
ես
ու դիմացի պատը...


ՌԵԶԱ ՔԱԶԵՄԻ


***
Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:

суббота, 3 октября 2015 г.

Ընկերներ ենք մենք ու Գյումրին

Հոկտեմբերի 3-ի առավոտը սկսվեց 6:30-ից: Մեկ էլ հոպ՝ կայարանում եմ: Պահո՜, Գյումրի ենք գնում, էն էլ մերոնցով, բայց խաբար չենք, որ Գյումրին մերոնքական ա:

Գնացք նստեցինք, համարյա բոլորս առաջին անգամ էինք նստում: Առավոտվա, գնացքի, անձրևայինի մեջ ինչ-որ խորհրդավոր բան կար: Գնացքը երեք ժամ գնաց, բայց ոնց որ մի ակնթարթ լիներ, էնքան ենք զավզակել: Ծիծաղալու բաներ շատ են եղել, էնքան շատ, որ չեմ հիշում բոլորը: Հա, էդ ակնթարթից հետո մեկ էլ հոպ՝ Գյումրիում ենք:
Տադադադադա՜մ:

Դուրս եկանք գնացքից, ու մի պահ ինձ թվաց, թե Հայաստանում չեմ, դժվար եմ նոր ընկեր ձեռք բերում:
Փողոցները դեռ ցեխոտ էին, արևը դուրս չէր եկել: Բայց գյումրեցիների միջի արևը, մեզ օգնելու, ճանապարհը ցույց տալու պատրաստակամությունը մաքրեցին ցեխն ու կեղտը, մեզ էլ տրամադրություն տվեցին, մեզ մեր մոտ զգացինք:


Առաջինը գնացինք Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան, թույլտվությամբ նկարեցինք ու քանի որ «Հայաստանի թանգարանները» նախագիծն ենք սկսել, ձայնագրություն էլ արեցինք տուն-թանգարանի տնօրենի հետ: Գիդերը մեզ տեղեկատվություն հաղորդեցին, հասկացանք, որ Իսահակյանը մեծագույններից ա: Մեծ գրողի 140-ամյակի առթիվ հոկտեմբերին թանգարանում կինոդիտումներ են լինում, որոնց մասնակցում  են աշակերտները՝ իրենց հետ նշումների տետր ունենալով, քանի որ վերջում քննարկելու են: Իսկ հենց Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը տուն թանգարանում լավաշ են թխում և պանրի ու թանի հետ մատուցում այցելուներին: Գիդն ասաց, որ նրա վառ հիշատակը պահում են հենց այդ ավանդույթով: Տարին մեկ անգամ Իսահակյանի տնից ծուխ է դուրս գալիս:
Հետո գնացինք Մհեր Մկրտչյանի թանգարան (Սա նրա տունը չի եղել): Տուն-թանգարանում ինձ ամենաշատը գրավեց իր իսկ կերպարանքով խամաճիկը,  ըստ իրեն՝ բոլորս Աստծո խամաճիկներն ենք: Նա շատ է խոսել այդ խամաճիկի հետ: Ինչքա՜ն բաներ կպատմեր  խամաճիկը, եթե խոսել իմանար: Ցուցադրված էին այն հասգուստները, որոնք նա հագել էր  ֆիլմերում նկարահանվելիս  (այո, մենք մոտիկից տեսանք հագուստները), էն ֆիլմերում, որոնք հիմա արվեստի գլուխգործոցներ են, որոնք չեն հնանում ու ամեն անգամ նայելիս մի բանի վրա ես կենտրոնանում ու սովորում: Ափսոս, որ այդ ֆիլմերի որակը հիմա չունենք  ... Մհեր Մկրտչյանի առաջին կինը՝ Դոնարա Մկրտչյանը շիզոֆրենիայի ախտանիշով մահացավ 2011թվականին Սևանի հոգեբուժարանում: Նրանց որդին էլ նույն հոգեբուժարանում, մոր հիվանդությունը ժառանգած լինելով, մահանում է: Նույնիսկ նրանք հոգեբուժարանում միմյանց հանդիպում են, սակայն չեն ճանաչում: Այդ տարիներին տղան նկարում է մի տղամարդու դիմանկար (դիմանկարը ցուցադրված էր), ու երբ նրան հարցնում են՝ ում է պատկերել, պատասխանում է, որ անծանոթի է նկարել, այնինչ հոր պատկերը այնքան շատ է տպավորված եղել նրա մեջ, որ կտավին է հանձնել՝ չիմանալով, թե ում է նկարում: Մհեր Մկրտչյանը, չնայած, որ դժբախտ կյանք է ունեցել, իրեն երբեք դժբախտ չէր համարում: Ամեն ինչի մեջ գտնում էր ծիծաղը, բարին ու լույսը վեր հանում: «Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»։ Մհեր Մկրտչյանի թանգարանում նույնպես չմոռացանք «Հայաստանի թանգարաններ» նախագծի մասին:



Վերջին թանգարանը, որ գնացինք, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանն էր՝ Ձիթողցոնց տունը, որ հիմա թանգարան է, որտեղ ներկայացված են Գյումրիի առօրյան, մշակույթն ու պատմությունը։  Այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը: Այս թանգարանով հիացած լինելուց բացի սովորեցինք «խզար» բառի իմաստը. շատ ժամանակ խոսելիս ասում ենք՝ խզարել, որը նշանակում է սղոցել: Էստեղ  հարցազրույց վերցրի գիդից, նկարեցինք թանգարանը: Չմոռանամ նշել, որ թանգարանի սրահներից մեկում ցուցադրված էին կարպետագործության նմուշներ: Խենթանալիք: Գանձ էր...Վաղուց եմ հիացած այս արհեստ-արվեստով, գուցե ուսումնասիրեմ, սովորելու մեջ վատ բան չկա, եթե գիտես ճիշտը, լավը, պետքականը, գունավորը վերցնելու ձևը: Դե, ինչ գլուխ ցավացնեմ. Գյումրին ոտնատակ տվինք: Գժություններ արեցինք, վայ հավես էր է: Շուկայով էլ անցանք, հրապարակում էլ եղանք, որը նմանեցրինք հյուսիսային պողոտային: Հասցրինք նաև անձրևվել: Եկավ գնացք նստելու պահը, իրար հերթ չէինք տալիս, խոսում, կիսվում էինք տպավորություններով: Խաղեր էինք խաղում, բարձր ծիծաղում, իրար հանդեպ էնքան ուշադիր էինք: Մենք մերոնցով էինք: Գյումրիին մենակ թողնեցինք ու եկանք: Բայց նոր ընկերոջը չենք մոռանա: