вторник, 31 марта 2015 г.

Կարդալով Հովհաննես Թումանյանի «Բարձրից»բանաստեղծությունը

Մտածում են … շատերը բարձրաձայն, շատերը ցածրաձայն՝ աչքերը հառելով մի կետի,մյուս շատերը արցունքներով են մտածում, ամենավերջիններն էլ ժպիտով։ Մտածում են իրենց մեջ, նույնիսկ բարձրաձայն մտածողներն  են իրենց մեջ մտածում, այդ կողքիններն են ներխուժում   ու փորձում տեղ գտնել նրանց մտքերում։

Հետո էդ շատ մտածողները դառնում են իսկական մտածողներ։

Մտածելիս դու էլ ես մենակ  քեզ հետ քո մեջ ու քեզնով։ Բայց երբ դադարում ես մտածելուց, չեմ ասի, թե ընկնում ես աշխարհ, չեմ սիրում էդ սահմանը ու չեմ հասկանում… Դու միշտ էլ աշխարհում ես, դու ես ընտրում՝ գնաս մտքերովդ հեռո՞ւ, թե մնաս իրականությանդ մեջ ու իրականությունը դարձնես քեզ համար սիրելի, կամ դու դառնաս իրականության համար սիրելի։

«Բարձրից» բանաստեղծության մեջ Թումանյանը սկզբում իր մտքերի հետ է, չեմ ուզում ասել՝ աշխարհի, որովհետև չեմ ընկալում «Քո աշխարհ» ասվածը։ Հետո փորձում է բարձրից նայել մեր աշխարհին, բայց ինչո՞ւ բարձրից։ Չէ, ոչ մի բարձրից, ուղղակի նայում է ավելի խորը, փորձում համեմատել, թե արդյոք իր հոգու  գույներով է պատված աշխարհը։Բայց տարբերությունը մեծ է։ Մութը շատ է, մարդիկ՝ կատաղած, իրար ուտելու ցանկությամբ բռնված։ Հայրենիք էլ չկա

, հայրենասեր էլ, սեր էլ, ընկերություն էլ։ Հեղինակը փակվում է իր մեջ ու լռում իր մտքերում։ Վատը տեսնելով՝ ես էլ եմ փակվում։ Հետո հասկանում եմ, որ  ամեն մարդ մի անհատականություն է, մարդիկ վատ կողմեր էլ ունեն, բայց  չպիտի ապրենք մարդկանց «կեղտերը» որսալու առաջնային որոշումով։ Դրանք պիտի լույսի մեջ բերենք մեր սիրով, որ աշխարհը մեր գործով  դարձնենք ծիածանային։

Հավատարմություն և դավաճանություն( Թմկաբերդի առումը)

Հավատարմությունը ինձ համար դրսևորման մի ձև է,իմ կարծիքով դա ազնվություն է։Բայց առաջին հերթին դու պիտի լինես հավատարիմ ինքդ քեզ ,լինես քեզ հետ արդար,հետևաբար սիրես քեզ։ Ինքս իմ հանդեպ հավատարմությունը արտահայտում եմ իմ սկզբունքներով։ Չեմ սիրում ,որ ինձ հետ անարդար են վարվում ու  երբեմն  էլ ժպիտով  դիմացինիս մեջ փորձում եմ արթնացնել իմ հանդեպ արդարամտությունը ։ Բայց լինում են դեպքեր, երբ դավաճանում եմ իմ սկզբունքներին, երևի ճիշտ չի հնչում ,բայց մեկ –մեկ սկզբունքներիս թվի հետ հանում կամ գումարում եմ կատարում ,որովհետև միշտ սովորում եմ։ Իսկ դավաճանելիս հասկանում եմ, որ ինձ եմ դավաճանում , ու լավ չեմ զգում, երբ իմ պատճառով դիմացինս իրեն դավաճանված է զգում։
Պոեմը  շնչով էր, փորձեցի շնչել ,թոքերս բավարարվեցին։
Թմկա տիրուհին ինձ համար անսեր, խաբեբա,շահամոլ,անխելք կին էր։ Թաթուլ իշխանը քաջ էր։ Նադիրը՝ էգոիստ էր,ու իր մեջ էր կրում մարդկային բոլոր վատ գծերը։Սկզբից կարծում էի ,թե Թմկա տիրուհին սիրում էր Թաթուլին,բայց եթե սիրեր, չէր դավաճանի, դավաճանեց, ուրեմն չէր սիրում։Հավատարիմ էլ չէր ,դա հենց կապված է ասածիս հետ։ Թմկա տիրուհու դավաճանությունը կարելի է բացատրել նրանով, որ նա սիրահարվել էր Նադիր շահի հարստություններին՝ չմտածելով, որ Նադիրը խաբեբա է, որ իրեն Թաթուլն է սիրում…  Իր վերջին րոպեներին  հասկանալով , որ միևնույն է, մեռնելու է, նա փորձում է ցավեցնել  Նադիր շահին՝ ասելով.
« Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
     Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
     Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
     Չէր եղել կյանքում երբեք խաբեբա..»

Հովհաննես Թումանյան «Անուշ»(վերլուծություն)

«Անուշը» կարդալիս շատ բան սովորեցի,իսկ հիմա սովորածս ներկայացնեմ։ Անուշը սիրահարված աղջիկ էր ,ուժեղ էր,չենթարկվող ։Մոսին՝Անուշի եղբայրը, խիստ էր,անում էր իր անունի ,մյուսների կարծիքի համար,նույնիսկ քրոջը կսպաներ, միայն հասարակության աչքին բարձր երևար։Սարոն  մի գյուղացի տղա էր,ով սիրում էր Անուշին և նվիրված էր նրան ։Միևնույն է ,Անուշը իրեն անբախտ էր համարում՝ հավատալով գուշակությանը։Եվ ինչին հավատաց, այն էլ եղավ։
 Հիմա անցնեմ պոեմի ասելիքին։ Պոեմում չկարողացա հաշտվել Մոսիի կերպարի հետ։ Ըստ իս` Մոսին եթե ունենար  ներքին արժանապատվություն, չէր ստիպի քրոջը հրաժարվել սիրուց,ի՞նչ տվեց դա նրան։ Սարոյին  սպանելուց հետո  նա դժբախտացրեց քրոջը և ոչ միայն… Բայց մի՞թե այդ հասարակությունը դա չէր ուզում,հասարակությունը ձտում էր  տեսնել Սարոյի պատվախնդրությունը։։«Պատվախնդրություն» բառի   մեջ «խնդրել »–ը օգտագործվում է պահանջել իմաստով։Նշանակում է դիրք  ստեղծել և պահպանել  հասարակության մեջ :Արդյո՞ք ճիշտ է մարդասպանության  միջոցով  անուն  և պատիվ ունենալ հասարակության մեջ։ Բայց Մոսին այդպես ունեցա՞վ այդ պատիվը։ Նա պիտի հասկանար, որ պատասխանատու է իր առաջ,իր  արած  ամեն քայլի համար պատասխանատու է հենց ինքը ,էլ կարևոր չի, թե հասարակությունն ինչ է խոսում իր արածի շուրջը,ինքն է պատասխանատու ու վերջ ։Ու  հենց դրա համար կունենար  իր անհատականությունը։
Հասարակությունը  իրավունք չունի որոշելու քո փոխարեն։ Ամեն մեկն է պատասխանատու իր համար,իր արածի համար, ու երբ անտեսում ես էդ խոսողներին, լինում ես ինքնուրույն ու չես վախենում քո արածների համար,չես մտածում, թե քեզ   ինչպես կընդունի հասարակությունը… Մոսին չարեց այս ամենը, իմ կարծիքով դա անկրթային դրսևորում էր։ Հասարակության դրդմամբ տեղի ունեցավ ցավալին։ Իսկ հետո հասարակությունը զղջում էր կատարվածի համար, բայց ո՛չ Անուշին և ո՛չ էլ Սարոյին հետ բերել հնարավոր չէր։Կարծում եմ, սա մի օրինակ էր հասարակությանը սթափեցնելու համար:

Երկու խենթ ")

…ու շարունակում եմ սիրել։Ամեն անգամ զգում եմ շունչդ,որն ինձ կլանում է բերում քո աշխարհ ,ճանապարհին էլ համբույրներդ քո աշխարհի դռները բացում են իմ առջև ,ինձ դարձնում վախկոտ լողորդ ,որովհետև ամեն անգամ քո աշխարհ մտնելիս վախենում եմ ,որ կմոռանամ դռների տեղը,կսուզվեմ ու կմնամ կես ճանապարհին ,բայց քո  դռները անհամբեր կսպասեն իրենց ծանոթ հյուրին։Իսկ հյուրը սպասեցնել կտա,անժամանակ ժամանակով:
...Ու հրեշ չեմ,որովհետև միշտ կողքիդ եմ,կողքիդ եմ դրա համար եմ վերափոխվում ՝դառնում հրեշտակ։
Սիրում եմ ժպիտդ , ինձ տեսնելիս այն կրկնապատկվում  է,հասնում մինչև ականջներ,ու ցավեցնում դեմքիդ մկանները,ասեմ կներե՞ս, ոչ՛ չեմ ասելու ։Նկատում եմ ինձ տեսնելիս  աչքերդ էլ են ժպտում,դեռ էն օրերից ՝առաջիններից։Գիտեմ ,որ գիտես ,քեզ սիրում եմ ամբողջ ուժով ,սիրում եմ ,քո հոտն էլ եմ սիրում։Գլուխս ուսիդ դնելով հոտդ դիպչում է ինձ,քո անուշ հոտը:Թե  գնամ  հոտդ կտանեմ  ինձ հետ ,որ քեզնից հուշ ունենամ։Ու թե հանկարծ ուրիշինը լինես հոտդ ինձ կմնա ։Կմնա ինձ,դրա համար էլ կմնաս իմը ՝իմ  խենթ ու խելառը։Սիրահարվել եմ էն ձեռքերիդ,որ ամեն անգամ մազերիս դիպչելով սերս ավելի է բռնկում։Ու նորից ուզում եմ համբուրել տաք շուրթերդ,որ տաքանամ քո տաքությամբ։Դու մոտենում ես նայում աչքերիս, քո գիրկն առնում ինձ,թաքցնում մարմինս ,քեզ հատուկ  նայվածքով ,մոտենում ու  շուրթերս  կլանում բերանիդ մեջ ։Հետո նորից  ժպտում ես ու  լուռ խոսում   ,այնքան լուռ ,որ ես հազիվ եմ ընկալում հայացքիդ մեջ թաքնված բառերը ,բայց շարունակում եմ լռելով խոսել.... 

воскресенье, 1 марта 2015 г.

How is your life different from that of people of your parents or grandparents generation


Now days our life is so easy.If we want to be in contact with our friends,relatives we can socialize with them on the phone or on the internet.We live in innovation equipment century.In my grandparents youth there hadn't been colorful TV, also they read books, they  wrote and  send letter by mail,  they not only did their lesson,they helped their parents in daily works.They did not  lived in good conditions. In my opinion our life is not painful,but in comparison  to our grandparents' life , all things are given  to us