воскресенье, 11 октября 2015 г.

ՇԱՄՍ ԼԱՆԳԵՌՈՒԴԻ




***
Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից:
Չգիտեն՝
տանս պատերն եմ կախել պատկերիցդ:




***
«Շնաձուկ».
չեմ լսել առավել տարօրինակ անուն:
Ինչպե՞ս չեն հարձակվում շները
իրենց ձկնային հատվածի վրա
քաղցի ժամանակ:


***
Ուզում էի
աշխարհը երազանքներիս չափսով ձևել,
երազանքներս
աշխարհի չափսով եղան:


***
Մեռնում եմ
այն մեղքի պատճառով,
որ դեռ ողջ էի:


***
Մարդասպանները,
սպանվածները,
դատավորները -
բոլորն այս փողոցով անցան:.


***
Սխալը
ծնունդս էր:
Առաջին որոշման մեջ
ինչո՞ւ ենք միշտ սխալվում:


***
Մի տխրիր, սիրելիս,
օդի պես կողքիդ եմ,
ոչ մեկի տեղը չեմ նեղացնում,
ոչ մեկ ձայնս չի լսում
ու չի տեսնում ինձ...
Հեռու մի մնա.
դու չես լինի,
թե չլինեմ ես:


***
Փոթորիկը
ամեն ինչ քշել է,
բացի ստվերից՝
իր քարին հենված:

Աղբյուրը՝ http://www.iranliter.com/2015/03/blog-post.html

Комментариев нет:

Отправить комментарий