вторник, 27 октября 2015 г.

Գրիգոր Զոհրապ (1861 - 1915 )


Նորավեպի (փոքրածավալ գեղարվեստական պատմվածք, նովել) չգերազանցված վարպետ, հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն են ունեցել արևմտահայ ռեալիստական
գրականության վրա::
Ժամանակակիցները նրան կնքել են
Նորավեպի իշխան պատվանունով:




«Մագդաղինե»
 «Մագդաղինե»-ն ինձ համար շատ ուսուցողական էր: Աղջիկն անբարոյականություն էր անում, որպեսզի պահի իր քրոջն ու եղբորը: «Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սեւ գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատեւ ջանքեն կհայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ'ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը»:Մագդաղինեն, գիտակցելով, որ անբարոյական է, կարծում էր, որ իրեն հաղորդություն չեն տա, հասկանում էր, որ մեղավոր է, նույնիսկ եթե տային, նա շարունակելու էր մեղք գործել: «-Հիչ մեզի հաղորդություն կուտա՞ն:
-Ինչո՞ւ չտան:
Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար:
-Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ, - կբացատրեր ինծի: - Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս պիտի ապրեցնեմ. զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլա:
Այս պզտիկ սենյակին մեջ՝ արտասանված այս լուրջ խոսքերը ինծի մտածել կու տան:
Ամեն անոնց, կ'ըսեմ ինքնիրնես, որոնք իրենց ապրուստի բերմուքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետեւյալ օրը իրնց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել»:
Բայց շատերն ավելի ծածուկ բաներ են անում ու բարոյական խաղում, քան այն կինը ով գիտակցում է իր քայլի անճշտությունը, սակայն հաշտված լինելով ապրում է: Քահանան իրավունք չուներ մահացող մարդու մոտ չգնար, քանի որ դատողը միայն երկնքում է: Մենք ով ենք, որ դատենք: Դա մարդու սեփական ընտրությունն է:

«Փոստալ»
 «Փոստալ»-ի մեջ էլ էր Զոհրապը բարոյականության ու անբարոյականության հարցը դրել: Ըստ իս Տիգրանուհու հետագա կյանքը նաև իրենից էր կախված : Ամուսնացած լինելով իրեն դուր էր գալիս օտար տղամարդու ուշադրութունը:
«Հետո բոլոր այս հետապնդումներուն հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ'եռար, դող կ'ելլեր ու կսկսեր ինք ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն: Փախչիլ կձեւացներ, բայց կձեւացներ միայն ու կժպտեր »:
Ընտրությունն իր ձեռքերում էր: Մի քանի անգամ կարդալուց հետո, մանրուքներն աչքաթող չանելով հասկացա, որ Տիգրանուհին չէր սիրում իր ամուսնուն, ամուսինն էլ, եթե սիրեր իրեն, չէր թողնի՝ «խոպան գնա»: Գիտեմ, որ հետքրքրությունից դրդված ուրիշինը լինելու, կամ ուրիշին տիրելու ցանկություն միշտ էլ կա, նույնիսկ ամուսնացած լինելու դեպքում: Եթե դատեմ Տիգրանուհուն, ոչինչ չի փոխվի, չդատեմ էլ ՝չի փոխվի: Տիգրանուհին ամուսնացել էր չսիրելով, բնական է, որ օրերից մի օր սիրահարվելու էր: Սիրո մասին ինքս իմ հետ ցնդաբանելու արդյունում հասկացել եմ, որ չկա էս աշխարհի վրա մի մարդ, որ սիրահարված չլինի: Տիրգանուհին չեմ կարող ասել թե սիրահարված էր, բայց կարծում եմ, որ ինչպես բոլոր կանանց, այնպես էլ նրան դուր էր գալիս ուշադրությունը: Նա ամուսնացել էր, որովհետև իր ձեռքը եկել էին խնդրելու, չհասկանալով, թե ինչ է նշանակում ամուսին ու ընտանիք:
...Ուղղակի պիտի գիտակցեր, որ այդպիսի ընտանիքիներում տղամարդիկ անկուշտ են: Ղազար աղայի տղայի համար նա ոչ առաջինն էր , ոչ էլ վերջինը: Հղիացավ ու միայն իրեն մեղադրեցին:Անունը «դուրս եկավ»: («-Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմի ալ ելլե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ'ըսես. ասիկա մեղք է:
- Ի՜նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են») Կարծում եմ մեղավորությունը միայն իրենը չէր: Սուրբիկ հանըմը հեչ էլ սուրբիկ չէր: Նա էր, որ իր տղային ուղարկեց Տիգրանուհու սենյակ: Կյանքի ոչ մի հարվածից երջանիկ լինելու կարողությունը այս երիտասարդ կնոջ մոտ չնվազեց։ Նա իրեն դժբախտ չէր համարում, քանի որ ինքն էր ընտրել, թե ինչպես ապրի: Ընտրելով հանդերձ պիտի գիտակցենք, որ ընտրությունն իր հետ շարունակություն է բերում:

«Զաբուղոն»
Զաբուղոնը սիրո մասին է, սիրահարված սիրո: Մի երիտասարդ կողոպտիչ սիրահարվում է մի աղջկա ու գիշերները գալիս աղջկա տուն: Հետո աղջիկը սիրահարվում է մեկ ուրիշին ու որոշում է նախկին սիրեկանին հանձնել ոստիկանության ձեռքը: Էստեղից պարզ է դառնում, որ աղջիկը չէր սիրում երիտասարդին կամ էլ դադարեց սիրել:Սրան բանտ են նստեցնում: Նա փորձում է փախչել բանտից ,սակայն մի քանի տարվա փորձերից հետո հաջողվում է դուրս գալ : Դուրս է գալիս ու գնում սիրուհու տուն: Բայց տեսնում է, որ սիրուհին միայնակ չէ: Կատաղությունից ուզում է սպանել սիրուհուն ու նրա նոր սիրեկանին, բայց գնում է բանտ, որովհետև գիտակցում է, որ իր քաջությունը այլևս  ոչ ոքի անհրաժեշտ չէ: Աշխարհում ոչ ոք ու ոչինչ չունենալով հանդերձ, անգամ իր սիրով իր մենակությունը չի ծածկվում:

<<Այրին >>
Սովորաբար <<այրի >> անվանում են այն կնոջը , ով կորցրել է իր ամուսնուն…
Զոհրապը նորավեպում ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, երբ ընտանիքի ծանր պայմանների պատճառով ամուսինը ՝ Մարտիրոսը , գնում է Պոլիս աշխատելու: Անցնում են շաբաթներ , ամիսներ, տարիներ , բայց՝ ամուսնուց ոչ մի լուր: Կինը հույսով , որ հենց այդ օրը նա կվերադառնա , սպասում էր ՝ ամեն օր գնալով այն վայրը, որտեղից ճանապարհել էր իր ամուսնուն։ Բայց չէ , չկար ամուսինը, և չկար ոչ մի լուր նրա մասին :
Թեև Մարտիրոսը ողջ և առողջ էր, ժամանակի ընթացքում նա իր ընտանիքի ու իր կնոջ համար դառնում է մահացած , և Զարդարն էլ իրեն համարում է <<այրի>> :
Մի՞թե էստեղ խոսվում է Զարդարի հավատարմության մասին: Հավատարմություն ինքդ քո նկատմամբ, թե՞ հասարակության: Իմ կարծիքով Զարդարը վախենում և ամաչում էր հասարակությունից, դրա համար էլ իր հանդեպ հավատարիմ չէր: Մնաց մի տարբերակ. կինը հավատարիմ էր հասարակությանը, նա հիշում էր իր ամուսնուն , սպասում էր նրան, բայց արդյո՞ք սիրում էր,կամ սիրել էր: Նույնիսկ լավ չէր ճանաչում ամուսնուն: «Հարցնողներուն ա՛լ չէր ըսեր, որ ամուսնացած է»: Երևի հասել էր մի կետի, որտեղ իր համար ամեն ինչ մեկ էր, ամեն բան անգույն էր: Բայց չի նշանակում, թե հավատարիմ էր: Հավատարմությունը վանդակում լինել չի, հավատարմությունը փակուղին չի, հավատարմությունը քո ընտրության հնարավորությունն է, հավատարմությունը ԱՆդավաճանությունն է: Կինը ինչո՞ւմ էր դավաճանելու ամուսնուն այն դեպքում, երբ ինքը չէր սիրել ,չէր սիրվել ու երիտասարդ լինելով կարող էր գտնել իր համար սիրելի մեկին: Կարծում եմ՝ ամուսինն էլ չի դավաճանել նրան, քանի որ նույնը կարող եմ ասել ամուսնու մասին: Նա գնացել էր Պոլիս աշխատելու: Ամեն տեղ գայթակղություն էր, նա միայնակ էր, իսկ անբարոյական աղջիկները փորձում էին գերել նրան: Այսպիսով Մարտիրոսը անդունդն է ընկնում:

«Այինկա»
 «Այինկա» նովելը նույնպես զոհրապային սիրո մի պատմություն է:
Հակոբոս ու Սահակ եղբայրները և Պերճուհին նովելի հերոսներն են:Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝անդրանիկն էր. սևաչվի, սևահեր, երիտասարդ… », իր շրջապատում բոլորը ճանաչում էին, սիրում եւ հարգում նրան: «Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր և ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել»։ Իսկ Սահակը՝ «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։
Պերճուհին սիրահարվում է Սահակին: Սահակը գյուղացիներից կտրված էր և աշխատում էր ոստիկանությունում, այդ պատճառով նրանց հարաբերությունները ավարտվում են, բացի այդ, Պերճուհին այինկաճիի դուստր էր: Իրականում երկուսն էլ միմյանց կապված էին շատ նուրբ զգացմունքներով, չնայած՝ Պերճուհին դառնում է Հակոբոսի նշանածը: Եղբայրները հակառակվում են: Սակայն ամեն մաքրություններից ամենամաքուր, ամենալուսավոր (Մարիամերեն ), ամեն բանի դիմացող, ինքնասիրությունից հեռու սերը իր ամենանուրբ թելերով մի հանդիպումով նորից միացնում է Սահակին ու Պերճուհուն: Եղբայրները չէին կարող մի տան մեջ միասին ապրել, և ի՞նչ պիտի լիներ: Փոխհրաձգության ժամնակՍահակը սպանվում է: Չեմ կարողանում պատկերացնել ՝ինչ կլիներ, եթե Սահակը չմահանար: Բնական է, որ Սահակի մահից հետո Պերճուհին զգացմունք չէր ունենալու դեպի Հակոբոսը, չէր էլ կարող ստեղծել: Պերճուհին նշանը հետ է տալիս: Նրանց սերը չի ավարտվում, որովհետև իրական սիրուց հետո ոչինչ չկա, մեկ է երկրի վրա, թե երկնքում:

«Ռեհան»
 «Ռեհան»-ը շատ հավանեցի, ես էլ եմ ռեհան ուզում ու էդքան լավ պատկերացում: Մի անգամ էլ ես եմ հերոսի օրն ընկել. ուղղակի ես վախեցել էի, բայց էդ բոլորին չեմ պատմում: Տղամարդու պատկերացումը, ներշնչանքը,հոգեբանությունը ամբողջովին արտացոլված էր «Ռեհան»-ում:Եթե ցանականար սատանա տեսնել,սատանա կտեսներ:Չես կարող ասել՝ մարդու պատկերացումն ուր է հասնում: Ու հենց դրանով է կյանքը հետաքրքիր: Կարելի է մնալ իրականության մեջ, բայց երևակայությամբ հասնել յոթերորդ (գոյություն չունեցող)երկինք : Գոյություն չունեցողը իրական էր ընդունել, դրա համար հիասթափությունը ակնհայտ էր: Նա բաց թողեց հիասթափությունը ու ռեհանի պատմությունը հիշում էր, այդ աղջկա կերպարը համարելով ամենագեղեցիկը իր տեսածների մեջ:

«ճիտին պարտքը»
«ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և իր երկու աղջիկները իր խնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նա որոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգ լինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է հագնում աղջիկների մոտ, որ չկասկածենիրավիճակի մասին: Ի վերջո նա չի կարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելով կատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանց աչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է լինում:
Հուսեփ աղան իր մեղք ուներ, քանի որ երես էր տվել աղջիկներին ու չունենալով հանդեձ՝ ամեն ինչ անում էր նրանց համար: Երևի ծնող չեմ, դրա համար եմ էսպես մտածում, բայց կարծում եմ, որ նա չպիտի թաքցներ իր աղջիկներից ստեղծված իրավիճակի լրջությունը: Եթե աղջիկները իմանային այդ մասին, ճիշտ է, մի փոքր կկոտրվեին, սակայն կկանգնեին իրենց ծնողի կողքին, ուրախությունը լիաժեք կլիներ ու հոգսին հոգս չէին ասի:

«Դիմակը» 
Տղամարդիկ միշտ սիրում են մեկին ունենալ, որ միշտ կողքներին լինի, բայց մի քանիսն էլ լինեն, որ հանկարծ չձանձրանան: Երբ կինը անհասանելի է, տղամարդը միշտ ցանկանում է նրան, ամեն պահ բաց չի թողնում հասնելու ու բացահայտելու կնոջ գաղտնիքը: Հենց էդպիսի կանայք են գրավում խելացի ու անխելք տղամարդկանց:
«- Այսպես եք դուք՝ էրիկ մարդիկ ամենքդ ալ,- ըսավ,- դիմակի կտոր մը և ահա սիրածնիդ ու չսիրածնիդ զանազանելու անկարող կ'ըլլաք. դիմակ մը ու անոր մեջ ամեն դեմքերը կտեսնեք. բայց կիները այնպես չեն. ամեն ծպտումի տակ միշտ կճանչնան իրենց սիրած անձը, որովհետև սիրտով կսիրեն անոնք, մինչդեռ դուք աչքով կսիրեք միայն, և աչքը խաբելե դյուրին բան չկա։
Խոստովանությո՞ւն մըն էր այս թե հերքում մը»:


Комментариев нет:

Отправить комментарий