четверг, 31 марта 2016 г.

Մարդը՝ քայլող հանդիպում


                                                                Մաս 1

Ամենաշատը հիմա կուզեի Զազին, Բըրդիին, Դաթր խմբին ու Սարոյանին հանդիպել:
Էս մարդկանց իրար կապող օղակը ինքս ինձ հանդիպելու ցանկությունն ա:


Զազի հետ միասին «Ժը Վյու» կերգեինք, կծանոթանայի իր կոնտրաբասիսստ ընկերոջ հետ, ում անունը չգիտեմ, բայց կարևորը էդ չի, ուղղակի կուզեի մի երկու նոտա իրար կապեի կոնտրաբասով ու Զազից սովորեի... Բըրդիի երգերը դարձել են հանգստիս ու զբաղվածությանս մասը: Հավես ա, որ Բըրդին համարյա իմ տարիքին ա, հենց դրա համար էլ սրտիս ավելի արագ ա հասնում: Կան երգեր, որ ինչքան էլ լսես չես հոգնի: Բըրդիի երգերը հենց էդ երգերն են, էնքան մոտ են ինձ: Բըրդիի հետ հանդիպելուց կարող ա հանկարծ պարզվեր, որ հայ ա, բայց առանց հայի գենի: Հեհե: Դաթր խմբին վերջերս եմ բացահայտել: Իրենց էլ եմ անընդհատ լսում, չեմ կշտանում... Երկար զրուցելուց հետո միասին երգ կգրեինք: Կառաջարկեի համերգ կազմակերպեին մեր մոտ, չնայած՝ մեր մոտը ո՞րն ա: Սարոյանը, իմ Սարոյանը, իմ անուշ Սարոյանը: Շատ կուզեի Սարոյանի նման ընկեր ունենայի , ծանոթ, կամ մեկը, ով միշտ կլսեր ինձ, ուղղակի կլռեր ու կլսեր, ես էլ նույն կերպ կվարվեի իր հետ: Հետո կհստակեցնեի իմ համար տղամարդու իդեալը:
Իրականում կուզեի Սարոյանի հետ վազել անձրևի տակ, առանց անձրևանոցի՝ բարձր ծիծաղելով  գայինք ու ըտենց՝ թաց շորերով թեյ խմեինք, կավից բաներ սարքեինք ու լիքը շոկոլադ ուտեինք: Ես սիրում եմ Սարոյանի քիթը: Ես սիրում եմ, որ ինքը ինձ ուժ ա տալիս, ես Սարոյանի ստեղծագործությունները կարդալով ապրում եմ, արթնանում եմ ու էլ ցածր չեմ խոսում: Կուզեի Սարոյանը իմ համար կարդար «Մարդկային կատակերգություն» վեպից իմ սիրած հատվածներից մեկը՝ «Ճառ մարդկային քթի մասինը» ու հետո պի՜նդ- պի՜նդ կգրկեի իրեն: Կասեի, որ Հոմերը հենց ինքն ա, որ կա: Չէի հարցնի իրեն հայ համարում ա, թե չէ, էդ հարցը խորթ ա: Ու կասեի, որ «Հայրիկ դու խենթ ես»  վեպը կարդալուց հետո ես ավելի էի ուզում հայրիկի կողքին լինեի, մեծի պես ինձ չպահեի ու կապիկություններ անեի, որ հայրիկս շատ ծիծաղեր: Կասեի, որ «Նարինջները» պատմվածքից հետո լացկանությունս բռնել էր: Հիմա հենց լացկանությունս բռնում ա գրադարանից աչքերս գտնում են Սարոյանի պատմվածքների գիրքը ու անցնում գործի: Կուզեի բոլորս միասին ֆիլմ նկարահանեինք ու մենք լինեինք դերասանները, արժեր, գոնե մենակ ընթացքում տեղի ունեցող զվարճալի դեպքերի համար:

Ամեն մարդ իր չափով գիժ ա, նայած ՝ոնց ա արտահայտում էդ,  հանդիպումներն էլ կորցնել- գտնելու համար են:  Չգիտեմ երևի հանդիպումներս դեռ չեն իրականանա, որովհետև ինձնով եմ պլանավորում:

3 комментария: