четверг, 25 сентября 2014 г.

Ես եմ իմ կյանքի Կեսարը





Ես եմ իմ կյանքի Կեսարը, որովհետև ես եմ  կառավարում իմ կյանքը։Ես պիտի հասնեմ իմ նպատատներին,ձգտեմ ավելիին քան կամ ։Ես  երազանքներով չեմ ապրում ,դրանք վերածում եմ նպատակների։Քանի ապրում եմ  պիտի հասնեմ նպատակներիս։Չեմ բավարարվում իմ ունեցածով , ձգտում եմ զարգացնել գիտելիքներիս պաշարը,որ կարողանամ արագ բարձրանալ այն սարը,որի գագաթը դեռ չի երևում։

Ընտրելով ճիշտ մասնագիտություն ես  կդառնամ լավագույնը իմ աշխատանքով։Կհաղթահարեմ հպարտությունը  իմ  մեջ  ,որ իր գերին չդառնամ։Կլինեմ երջանիկ  ,բայց  ոչ ուրիշների դժբախտության հաշվին։ Ու կամաց– կամաց կտեսնեմ այն սարի գագաթը որի շնորհիվ դարձա իմ կյանքի Կեսարը։

Արշիլ Գորկի(1904-1948թթ.)






Աշխարահռչակ նկարիչ ,ծնվել է Արևմտյան Հայաստանում ՝Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։ Մոր մահից հետո 1920թ. տեղափոխվում է Նյու Յորք,սկզբում սովորում է ազգային ակադեմիայում,ապա արվեստի կենտրոնական դպրոցում,որտեղ 1926թ. հինգ տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1933թ. միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։1935թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ,սակայն մեկ տարի հետո ՝ամուսնալուծվում։ 1938թ. Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ :Գորկին պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին,սակայն 1946թ. այրվում է նրա արվեստանոցը, 35 նկար և գրադարանը։Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն ։ 1948թ.ավտովթրից վնասվում է ողնաշարը,որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին 1948թ.Արշիլ Գորկին ինքնասպան է լինում։


Անկեղծ ասած չեմ հասկանում ,թե որն է Գորկու ասելիքը , գուցե դեռ փոքր եմ նրա գույները զգալու և ընկալելու համար։




среда, 17 сентября 2014 г.

Կեսա՞ր ,թե…

Կեսարն իմ պատկերացմամբ եղել է պատմական հերոսներից մեկը։ Մարդ,որը եղել է դիվանագետ ,խելացի ,իմաստուն, առնական, միևնույն ժամանակ նրբանկատ և ունակ վերցնելու իր ժամանակի փիլիսոփաների և մեծագույն զինվորականների մտքերն ու դասեր քաղել նրանց փորձառություններից։
Կեսարը կարևորում է նպատակակետին հասնելը, լավագույնը լինելը իր տեսակի մեջ։Նա փառասեր է և գոռոզ։ Մարդիկ փառաբանում և մեծարում են նրան հրապարակներում։ Սակայն «Ստվերում բորբոս է աճում», քանի որ ոչ բոլորն են ցնծում նրա հաջողություններով։Նա առաջ է գնում՝ գրավելով քաղաքներ և կառուցելով իր քաղաքը։
Այսօր մեր իրականության մեջ շատ չեն Կեսարները,մարդիկ ՝որոնք կառուցողներ են, ստեղծողներ և ավելացնողներ։

вторник, 16 сентября 2014 г.

Мечтам и годам нет возврат

Люди всегда имеют мечты.Целеустремленные люди делают все чтобы достич своей мечты . Но есть такие кто является лиш мечтателями .
В разные годы у людей бывают разные мечты . Например дети мечтают поскорее взрослеет , взрослые же мечтают о долгой жизни .
Надо чтобы мечты сбылись во время , а то они теряют свою цену и смысл . Когда я был еще ребенком у меня были мечты , повзрослев они умения стали целю . Нужно идти к цельи ,принимать правильные решения . И тогда мечты обязательно сбудется . Сбывшееся мечты дают нам стимул на следующие шаги к своей цельи.


среда, 10 сентября 2014 г.

Ամեն հասարակություն արժանի է իր կառավարությանը

Կարդալով Կորտասարի  «Փոքրիկ դրախտ» նովելը  ,շատ համեմատություններ արեցի   նովելում ներկայացված  իրավիճակի և    այսորվա իրականության վերաբերյալ։Գեներալը՝ այսինքն իշխանությունը ,էգոիստաբար կառուցում էր իր  բարեկեցիկ կյանքը , կեղեքելով հասարակության մյուս խավերին։Իշխանությունը խաբեությամբ ,անարդար կերպով  կազմակերպում էր սուտ  երջանկություն  հասարակության համար, իսկ հասարակությունը    «Հավատում էր »  գոյություն չունեցող երջանկության  գոյությանը։ Եվ ցավալին այն է ,որ հասարակության մեջ չկար այնպիսի կորիզ ,որը կհասկանար ողջ ճշմարտությունը և կստեղծեր այնպիսի ուժ ,որը կհակաազդեր  իշխանությանը։Հասարակությունը արթնանալու կարիք ուներ,ինչքան էլ դաժան կհնչի  ,բայց  ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը։Եվ ակամաից հիշում ես հայ հանճարի  ՝   Պարույր  Սևակի  տողերը  « Մարդ կա  աշխարհն է շալակած տանում , մարդ կա ելել  է  շալակն աշխարհի »։ 

вторник, 9 сентября 2014 г.

 Աշխարհի  ամենաաղտոտված գետերի տասնյակը

1.Ցիտարիում, Ինդոնեզիա

2. Յամունա, Հնդկաստան
3. Բուրինջանգա, Բանգլադեշ
4. Յելոու, Չինաստան
5. Մարիլաո, Ֆիլիպիններ
6. Գանգես, Հնդկաստան
7. Սոնգխուա, Չինաստան
8. Միսիսիպպի, ԱՄՆ
9. Սառնո, Իտալիա
10. Քինգ, Ավստրալիա


Ցիտարում
Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարում գետն ամենակեղտոտն է աշխարհում: Հոսում է մայրաքաղաք Ջակարտայի կողքով:
Ձկնորսություն չկա. նախկին ձկնորսների համար ավելի եկամտաբեր է վերավաճառել աղբի մեջից գտնված իրերը:200 մղոն երկարություն ունեցող գետի ափերին տեղակայված են ավելի քան 500 գործարաններ, որոնց մեծամասնությունն արտադրում է տեքստիլ ապրանքներ, ինչն էլ պահանջում է քիմիական մշակում։Այստեղ չկա ո՛չ աղբահանություն, ո՛չ կոյուղի. ամենը թափվում է գետը։
Կեղտոտ ջուրը ներծծվում է բրնձի դաշտերի հողի մեջ, ընտանիքները վտանգում են իրենց առողջությունը՝ գետի ջուրը օգտագործելով խմելու, սնունդ պատրաստելու եւ լվացվելու նպատակով։
2008 թ.-ի դեկտեմբերին Ասիական զարգացման բանկը Ցիտարում գետի աղբահանման համար տրամադրել է 500 մլն դոլարի վարկ, բայց մենք տեսնում ենք, որ գետը մոտակա տարիների ընթացում հնարավոր չէ կյանքի կոչել: Այս ամենը սկսվել է արագ ինդուստրացումից 1980-ականների վերջին։ Հենց այստեղ են ֆրանսիացիները կառուցել Արեւմտյան Յավայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը: Փորձագետները կանխատեսում են, որ գետի աղտոտվածության մակարդակը շուտով կբերի նրան, որ հիդրոէլեկտրակայանը կդադարի գործել։

Յամունա


Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի` Նյու Դելիի թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան ապարդյուն:







понедельник, 8 сентября 2014 г.

Եթե չլիներ ջուրը




Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է,առանց որի հնարավոր չէ ապրել։Ես գիտեմ ,որ ջուր կա ամեն մի կենդանի էակի մոտ։Մարդու օրգանիզմում այն կազմում է 70% հետևաբար ջրի բացակայության պատճառով մարդը կարող է ջրազրկվել։ Եթե չլիներ ջուրը կյանքը կանգ կառներ և չէին լինի բնության երևույթները։ Ջրի սակավության պատճառով կարող է առաջանանալ մի շարք աղետներ,որոն միլյարդավոր մարդկանց կյանքեր են խլում։ Կարծում եմ ,որ յուրաքանչյուր ոք , իր հերթին պիտի խնայի ջուրը,ծորակը բացելուց առաջ չմոռանա փակելու մասին։ Ջրի հետ կապված
ուսումնասիրություններից պարզվել է ,որ ջուրը ունի հիշողություն,որ ջուրը լսում է և հիշում է շրջակայքում կատարված ամեն մի բան։Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը։ Դե ինչ եկեք խնայողաբար օգտագործենք մեզ բաժին հասած ամեն կաթիլ ջուրը։