вторник, 31 марта 2015 г.

Կարդալով Հովհաննես Թումանյանի «Բարձրից»բանաստեղծությունը

Մտածում են … շատերը բարձրաձայն, շատերը ցածրաձայն՝ աչքերը հառելով մի կետի,մյուս շատերը արցունքներով են մտածում, ամենավերջիններն էլ ժպիտով։ Մտածում են իրենց մեջ, նույնիսկ բարձրաձայն մտածողներն  են իրենց մեջ մտածում, այդ կողքիններն են ներխուժում   ու փորձում տեղ գտնել նրանց մտքերում։

Հետո էդ շատ մտածողները դառնում են իսկական մտածողներ։

Մտածելիս դու էլ ես մենակ  քեզ հետ քո մեջ ու քեզնով։ Բայց երբ դադարում ես մտածելուց, չեմ ասի, թե ընկնում ես աշխարհ, չեմ սիրում էդ սահմանը ու չեմ հասկանում… Դու միշտ էլ աշխարհում ես, դու ես ընտրում՝ գնաս մտքերովդ հեռո՞ւ, թե մնաս իրականությանդ մեջ ու իրականությունը դարձնես քեզ համար սիրելի, կամ դու դառնաս իրականության համար սիրելի։

«Բարձրից» բանաստեղծության մեջ Թումանյանը սկզբում իր մտքերի հետ է, չեմ ուզում ասել՝ աշխարհի, որովհետև չեմ ընկալում «Քո աշխարհ» ասվածը։ Հետո փորձում է բարձրից նայել մեր աշխարհին, բայց ինչո՞ւ բարձրից։ Չէ, ոչ մի բարձրից, ուղղակի նայում է ավելի խորը, փորձում համեմատել, թե արդյոք իր հոգու  գույներով է պատված աշխարհը։Բայց տարբերությունը մեծ է։ Մութը շատ է, մարդիկ՝ կատաղած, իրար ուտելու ցանկությամբ բռնված։ Հայրենիք էլ չկա

, հայրենասեր էլ, սեր էլ, ընկերություն էլ։ Հեղինակը փակվում է իր մեջ ու լռում իր մտքերում։ Վատը տեսնելով՝ ես էլ եմ փակվում։ Հետո հասկանում եմ, որ  ամեն մարդ մի անհատականություն է, մարդիկ վատ կողմեր էլ ունեն, բայց  չպիտի ապրենք մարդկանց «կեղտերը» որսալու առաջնային որոշումով։ Դրանք պիտի լույսի մեջ բերենք մեր սիրով, որ աշխարհը մեր գործով  դարձնենք ծիածանային։

Комментариев нет:

Отправить комментарий