воскресенье, 10 мая 2015 г.

Իսկ դու ժպտալ գիտե՞ս...

-Լռությու՜ն ,ի՞նչ բան է դա,իսկ դու լսե՞լ ես լռությունը,տեսե՞լ ես նրա գույնը,հոտ էլ ու՞նի ,գիտե՞ս:
- Դա այն է,դա այն է,դա ...Ես միայն ժպիտի լռությունը գիտեմ,բայց ոչ թե գոյություն չունեցողինը,այլ կյանք տվողինը:Ժպիտի հոտն ու գույնը ամեն մեկն իր ներսում է զգում :
-Իսկ ժպիտի լռությունը ինչի՞ց է ծնվում ,է չեմ հասկանում ժպիտն ինչպես է լռում:
- ժպիտն ինքնին լռություն է, այն իր մեջ ամփոփում է ամեն ինչ,ու հենց էդ ամեն ինչից էլ ծնվում է:Հիմա կասեմ ,բայց գիտեմ ,որ ասածս հետք չի թողնի աչուկներիդ փայլին:Դու փոքր լինելով մեծ ես հասկանալու համար:Ժպիտն իրենով արտահայտում է ապրած ու չապրած տարիները ,տառապանքն ու ուրախությունը:
-Իսկ ե՞րբ են մարդիկ ժպիտի լռություն խաղում:
-Երբ չեն ցանկանում սառած արցունքները սահեցնել:
-Մի՞ թե չի կարելի սահեցնել դրանց ու հետո ժպտալ ,որ չբարդանա, կամ բարձր բղավել :
-Միշտ էլ անկարելին կարելի է դառնում  ,երբ ժամանակը փոխվում է: Մարդիկ  հպարտությանը պարտվելով իրենց արցունքները խեղդում են  ու  կեղծիքից բուժված կաթիլները հոսում են ներս,դրանից էլ ժպիտը ստանում է մահացու տգեղություն:Երևի քեզ շատ մեծ համարեցի:
-Բայց մարդիկ էլ կան ,որ չես հասկանում ՝ինչ ժպիտ են տալիս:
-Դա  ժպիտի լռություն ասվածն է:Երբ գնում ես  ժպիտով ներս ու փորձում գտնել  դրա պատճառը հասկանում ես ,որ անկեղծ ժպիտը կարող է նաև անպատճառ լինել:Բայց իմ լայն ժպիտի թաց լռությունը ամփոփված է  սրտիս մեջ ու քո հասկացող ,փայլող աչքերի խոսուն լռության խորքերում:Հիշիր բոլոր լռություններն էլ խոսուն են,-ասաց նոր ծնված ,բայց չապրած երեխայի մայրը ,երբ գրկեց  երեխային ու նրա հոտն առնելով  պատկերացրեց երեխայի փակ աչքերում ժպտացող լռությունը:

Комментариев нет:

Отправить комментарий