пятница, 4 сентября 2015 г.

Օրհան Փամուք << Իմ անունը կարմիր է >>


***                  
-Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի:Մահից հետո անսպառ ժամանակ:
***
Մարդը մոռանում է դեմքերը, որոնք երկար ժամանակ չի տեսնում:
***
Եթե մի քաղաքը շատ եք սիրում, այնտեղ շատ եք զբոսնում, տարիներ անց քաղաքի փողոցները ոչ միայն ձեր հոգին ,այլև ձեր մարմինն ինքնըստինքյան կճանաչի ամենատխուր պահին անգամ ոտքերն իրենք իրենց ձեզ կտանեն դեպի ձեր սիրելի բլուրը:
***
Ներսից եկող զայրույթով վատ թշնամու մսի մեջ ատամները խրելու չափ հաճելի ոչինչ չի կարող լինել:

***
Միշտ էլ դժվար է մարդասպանության հետ համակերպվելը:

***
Շատերն իրենց անմեղ են կարծում, քանի որ մարդ սպանելու առիթ չեն ունեցել:

***
Միայն հիմարներն են անմեղ:

***
Իրական տաղանդն ու վարպետությունը  և՛ անառիկ մի հրաշք պատկերելը,և՛ այդ հրաշքի մեջ նկարչի էությունն ի հայտ բերող ոչ մի հետք չթողնելն է:

***
Այն, ինչ կոչում են ոճ, միայն անձնական հետք թողնելու համար առիթ հանդիսացող սխալ է:

***
Եթե նկարչության և արվեստի մեջ հիասթափվել չես ուզում,ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը: Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես:

***
Ոչ ոք չի կարող մտածել մի նկար,որը պատմություն չունի:

***
Եթե ձեր սրտում ապրում է սիրելիի դիմանկարը ,աշխարհը դեռ ձեր տունն է:

***
-Մահից հետո երկար ճամփորդություն կա, այդ պատճառով մահից չեմ վախենում:

***
-Ես չեմ ցանկանում ծառ լինել, ես ցանկանում եմ լինել ծառի իմաստը:

***
Նկարչությունը մտքի լռությունն է և աչքի  երաժշտությունը:

***
Իրականն տաղանդը և ունակությունը ոսկու և փառքի սիրուց անգամ վնաս չի կրի:

***
Թերությունը ոճի մայրն է:

***
Կատարյալ նկարը ստորագրության կարիք չունի:

***
Նկարչությունը նշանակում է սիրել կյանքը:

***
Եթե մահ չլիներ, մարդ չէր զգա, որ ժամանակ կոչվածը գոյություն ունի և կկարծեր, թե աշխարհը գոյություն չունի:

***
Վարպետի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ նա առանձնահատկություն չունի:

***
Հիշել՝ նշանակում է իմանալ տեսածդ:Իմանալ՝ նշանակում է տեսածը հիշել:Տեսնել՝նշանակում էառանց հիշելու իմանալ:Ուրեմն նկարել՝ նշանակում է հիշել մթությունը:

***
Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում

***
Բոլոր հիմարները կարծում են,որ իրենց սերը պարտադիր արագություն է պահանջում, իրենց սիրո ուժը բացեբաց ցուցադրելով՝ սիրո ձեռքը զենք են դնում: Դիմացինն էլ եթե խելացի է, ուշացնում է պատասխանը: Արդյունքում՝ սիրո մեջ արագություն ցուցաբերելով՝ գործերը դանդաղեցնում են:

***
-Դժվար է աղջկա հայր լինել, դժվար է:

***
-Միայն ես եմ սիրում ինձ, և այդ մենակությունն այնքան ցավալի է, որ իմ սեփական մենակության վրա արտասվելիս իմ հեծկլտոցներն ու բղավոցները լսող դուք ինձ օգնության եք գալիս:

***
Լավ փաթաթվել իմացող մարդը լավ մարդ է:

***
-Ես ես չեմ, եսը միշտ դու ես:

***
Մարդ ոչ թե մահից, այլ միայնակ, անզույգ և կանոններից դուրս լինելու ցանկության ուժից պիտի վախենա:

***
Երևի նեղանալը սիրո նշան է, բայց նեղացած սիրելին էլ ձանձրալի է, և նրա հետ չես կարող ապագա ունենալ:

***
Երջանիկ ամուսնությունը նախևառաջ շատ համբերություն ու աշխատանք է պահանջում:

***
Մահն ամեն բանի ավարտը չէ, հաստա՛տ:

***
Գույնը աչքի հպումն է, խուլերի երաժշտությունը,բառ է մթության մեջ:

***
Ամեն բան իր լավ կողմն ունի:

***
-Որքան ուրախ եմ, որ կարմիր եմ: Այրվում եմ, ուժեղ եմ, գիտեմ, որ ինձ նկատում են,նաև գիտեմ, որ անդիմադրելի եմ: Չեմ թաքնվում. ինձ համար նրբությունը թուլություն չէ, այլ մի բան, որ իրականություն է դառնում վճռականության և կամքի միջոցով: Ինձ ի ցույց եմ դնում: Այլ գույներից , ստվերներից, բազմությունից կամ մենակությունից չեմ վախենում: Որքան գեղեցիկ է ինձ սպասող մակերեսին սեփական հաղթական կրակը լցնելը: Այնտեղ, ուր ես եմ տարածվում, աչքերը փայլում են, կրքերը բորբոքվում, հոնքերը բարձրանում, սրտի բաբախումն արագանում: Ի՛նձ նայեք. որքան գեղեցիկ է ապրելը: Հետևե՛ք ինձ. որքան գեղեցիկ է տեսնելը: Ապրել նշանակում է տեսնել: Ամենուր տեսանելի եմ: Կյանքն ինձնով է սկսվում, ամեն բան վերադառնում է ինձ,հավատացե՛ք:

***
Գեղեցկություն նշանակում է այն, ինչ խելքը գիտի, այն, ինչ աչքը աշխարհում հայտնագործում է:
***
Այս աշխարհի գեղեցկությունը և գաղտնիքը միայն ուշադրությամբ է ի հայտ գալիս:

***
Նկարելն այս աշխարհին նայելով՝ այն այլ աշխարհի պես տեսնելն է:

Комментариев нет:

Отправить комментарий