среда, 19 ноября 2014 г.

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը (վերլուծություն)


Ամեն անգամ երբ ձեռքս ընկնում է որևէ գիրք, տեսարանները ապրելով ու կտրվելով ինձ շրջապատողներից դանդաղ սկսում եմ կարդալ ՝ինձ դարձնելով գրքի  կերպարներից մեկը,սկսում եմ պատկերացնել ամեն տեսարան, կարծես իրադարձությունները կատարվում են աչքերիս առջև։ Ու այս անգամն էլ չտարբերվեց նախորդներից։ Մինչ բուն թեմային անցնելը ՝նորից անկեղծանամ ձեզ հետ։Հանդիպելով վերնագրին՝ երկար մտածում էի՝՝ ճայը ինչ պիտի սովորեցնի ինձ,նա թռչում է,ես՝ քայլում, ու ի՞նչ ,պիտի սովորեմ թռչե՞լ։ Հիմար մտքերը իմ մեջ սպանելով, ձեռքս առա գիրքը, ու մի շնչով ավարտեցի։ Լռում էի ,ինքս չէի հասկանում, թե ինչ էի հասկանում։ Հետաքրքիրն այն է, որ ճայը միայն չի թռչում ,ու չի ուտում թռչելու համար։ Չկարծեք թե ջուր եմ ծեծում , ուղակի միանգամից ընկալել իր մեջ հազարավոր բառեր պարունակող ճշմարտություն ու ինքնուրույն քննարկել , հեշտ չէ, ու հասկանալ թե իչքանով է ճշմարտություն, դա էլ հեշտ չէ։ Տեղափոխվում ենք գրքերի աշխարհ։

 Գլխավոր հերոսը՝Ջոնաթան  անունով ճայը փորձում էր բարձունքների հասնել, թռչել  , ավելին, ամեն օր բացահայտել նորը։ Իսկ նրա երամը, , տեսնելով այդ , նրան աքսորեց։Բայց միևնույն է ,  ճայը վստահում էր իր ուժերին ,  չէր վախենում մահից։Ու օրեցօր մյուս ճայերը գալիս էին ,  փորձում սովորել նրանից, բայց եկողներին էլ նորից երամն աքսորում էր։ 
Մենք՝ մարդիկս կախվում ենք հասարակության կարծիքից այնքան, մինչև տապալվում ենք,, և կորցնում ենք մեր մտածելակերպը,մոռանում ենք խելք ասվածի մասին, ու դառնում ենք ռոբոտներ,վարվում ենք այնպես, որ հասարակությունը ընդունի, կատարում ենք այնպիսի որոշումներ ,որոնք կողմ լինեն հասարակության կարծիքին,ու գնում ենք կործանման։ Ափսոս, չենք  նկատում ,որ հաջողության բանալին մեր ձեռքում է,սովորելով մեր ուժերին վստահել՝՝նպատակ կունենանք առաջ շարժվելու,միայն այդ դեպքում կարող ենք հասնել հաջողության։ Ու այդ ժամանակ կտեսնե​նք թե ինչպես են հավաքվում մեր շուրջը այդ հասարակության մասնիկները …

Комментариев нет:

Отправить комментарий