понедельник, 1 февраля 2016 г.

ֆինանսական գրագիտության առաջին դասը



Այսօր՝ փետրվարի 1-ին ֆինանսական գրագիտության առաջին դասին մասնակցեցինք 11-րդ դասարանցիներս: Դասը վարում էր Իզաբելան: Դասի նպատակը միմյանց հետ ծանոթանալն էր ու հայրենի երկրները ներկայացնելը: Ծանոթացանք ու զրուցեցինք: Իզաբելան մշակել էր խաղեր, որոնց միջոցով մենք հաղթահարում էինք անգլերեն խոսելու վախը: Հաճելի միջավայր էր:


Քանի որ Իզաբելան բրազիլացի է, նա ներկայացրեց Բրազիլիայի ավանդույթներն ու սովորությունները: Հետո մենք խմբերի բաժանվեցինք և յուրաքանչյուր խումբ պետք է կարողանար Հայաստանը ներկայացնել իրենց նախընտրած ուրույն ձևերով: Սկզբում Էրիկը խոսեց և ասաց, որ հայ պոեզիան է արժանի ներկայանալու աշխարհին: Մեր խումբը ընտրել էր «հայկական ուտեստներ» թեման: Ժամանակի սղության պատճառով չհասցրինք բոլորս ներկայացնել մեր պատրաստած նյութերը: Իզաբելան ասաց, որ կշարունակենք մյուս դասին ու խոստացավ, որ դեռ ավելի հետաքրքիր դասեր ենք ունենալու: Չնայած՝ այդքան էլ հետաքրքրված չեմ տնտեսագիտությամբ, համենայնդեպս կարծում եմ, որ այս օգտակար դասընթացների միջոցով կբարելավեմ անգլերենի իմացությունս և շատ այլ գիտելիքներ ձեռք կբերեմ :

Комментариев нет:

Отправить комментарий