суббота, 12 декабря 2015 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է , որը կազմված է կենդանիների օրգանիզմների համայնքից: Էկոհամակարգերի գլխավոր հատկանիշներից է դրանց ինքնկարգավորումը և ինքնավերկանգնումը: Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, ֆոտոսինթեզի կամ օրգանական նյութերի քայքայման հետևանքի տեսքով,բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի:

Հիմնականում կա երկու տեսակի էկոհամակարգեր՝ ջրային և ցամաքային:
Ցանկացած այլ էկոհամակարգ գտնվում է այս ենթակետերից մեկում: Ցամաքային էկոհամակարգեր կարելի է գտնել ամենուր, բացի խիստ հագեցված վայրերում: Դրանք դասակարգված են. Անտառային էկոհամակարգեր, անապատային էկոհամակարգեր,  լեռնային էկոհամակարգեր, ջրային էկոհամակարգեր, ծովային էկոհամակարգեր: Ներկայացնեմ դրանցից մի քանիսը.
Անտառային էկոհամակարգերն այն էկոհամակարգերն են , որոնք առատ են բուսական աշխարհով կամ բույսերի տեսանելի մեծ թվով օրգանիզմներով, որոնք ապրում են համեմատաբար փոքր տարածքում: Հետևաբար անտառային էկոհամակարգերում կենդանի օրգանիզմների խտությունը բավականին բարձր է: Մի փոքր փոփոխություն և այն կարող է ազդել ողջ էկոհամակարգի հավասարակշռության վրա՝ հասնելով մինչև էկոհամակարգի ոչնչացման:   Էկոհամակարգերում նաև կարող եք տեսնել կենդանական աշխարհի ֆանտաստիկ բազմազանությունը:

Անապատային էկոհամակարգերը  զբաղեցնում են երկիր մոլորակի 17%: Շնորհիվ ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ցածր ջրի առկայության եւ ինտենսիվ արևի, բուսական եւ կենդանական աշխարհը քիչ է և վատ զարգացած: Բուսականությունը հիմնականում  բաղկացած է թփերից, մի  քանի խոտաբույսերից եւ հազվագյուտ ծառերից: Կենդանի օրգանիզմները ներառում են ՝ միջատներ, թռչուններ, ուղտեր, սողուններ, որոնք բոլորն էլ հարմարեցված են անապատային պայմաններին:

Ջրային էկոհամակարգերը  ներառումեն ջրային բուսականություն, կենդանական աշխարհ եւ ջրի հատկությունները; Գոյություն ունեն երկու հիմնական տեսակի ջրային էկոհամակարգեր՝ աղի եւ քաղցրահամ:


 Բնական էկոհամակարգերում էներգիայի աղբյուրն Արեգակն է:  Սակայն  ագրոէկոհամակարգերում մարդը անընդմեջ միջամտում է, քանի որ առանց մարդու միջամտության դրանք գոյություն չեն կարող ունենալ: Ագրոէկոհամակարգերը մարդու տնտեսական միջամտության հետանքով ստեղծված, անցյալում գոյություն չունեցող մարդածին էկոհամակարգեր են : Ի տարբերութուն  բնական էկոհամակարգերի ագրոէկոհամակարգերը  ընդունակ չեն առանց մարդու ներգործության ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:


Ֆոսֆոր
Բնության մեջ ֆոսֆորը (ինչպես և կենսական նշանակություն ունեցող մյուս տարրերը) շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալու համար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտային հանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ: Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր:Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզումը: և եթե չլինի բերքը կվնասվի: Ֆոսֆորը և ազոտը համարվում են ժամանակակից հողագործության կարևորագույն հանքային պարարտանյութեր: Հետևաբար դրանց բացակայության դեպքում բերքը կվնասվի:

Ազոտ 
Բույսերը աճի համար արմատներով հողից յուրացնում են ազոտային միացություններ՝ հինականում ամոնիումի և ազոտական թթվի աղեր: Բույսերի կողմից սինթեզված ազոտ պարունակող միացությունները, մասնավորապես սպիտակուցները, անցնելով կենդանիների և մարդու օրգանիզմ, վերածվում են այլ օրգանական միացությունների և այլ սպիտակուցների:Ազոտի պակասը հողի մեջ լրացվում է ազոտի շրջապտույտի շնորհիվ: Առաջին հերթին դա կատարվում է օդի ազոտի հաշվին: Օդում տեղի ունեցող էլեկտրական պարպումները՝ կայծակները, նպաստավոր պայմաններ են ստեղծում ազոտից ու թթվածնից ազոտի օքսիդ առաջացնելու համար:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:

Ածխաթթու գազ
Ածխաթթու գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5 անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ Ածխաթթվական գազը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով «չոր սառույցի»։ Ածխաթթու գազի բացակայության պատճառով բույսերը ֆոտոսինթեզ չեն կարող կատարել: 


Աղբյուրը՝

Комментариев нет:

Отправить комментарий