воскресенье, 5 апреля 2015 г.

Հոգեբանության փոփոխությունը «Դանթեական առասպել» պոեմում (վերացարկում)


Ուրախություն, վախ, սարսափ, մռայլություն, անտարբերություն, հիասթափություն։ Բնականաբար, պատերազմը լավ ազդեցություն չի կարող ունենալ անհատի վրա։ Գիտեմ. ֆիլմերում եմ տեսել, որ մարդիկ տխուր չեն գնում ճակատամարտի, ամեն պահ քաջալերվում են, մարտական տրամադրությամբ հասնում մարտի գլխավոր կետին։ Համաձայն եմ, պիտի լավատես լինես, բայց չպիտի մոռանաս, որ ավելի ուժեղը չի խնայի քեզ, մի բուռ հողի համար անխղճություն կանի ու հավատացած եմ, որ դու էլ կանես, եթե այդչափ ուժեղ լինես. էնքան «ուժեղ», որ խիղճդ  չտանջի …
Բայց եթե չսպանվես, սարսափ կգա մեջդ, որովհետև ամեն անգամ սարսափում ենք չեղած բաներից, էն չեղած բաներից, որից ամեն պահ փրկվում ենք։ Չես նայում էդ սարսափի երեսին ու ասում, որ ավարտելու ես իր սկսած խաղը հաղթելու առաջնային որոշմամբ։ Էդ մղձավանջից անտարբեր ես դառնում, երբ մղձավանջում տեսնում ես, թե ինչպես ընկերդ, սարսափի ուժին չդիմանալով, կուլ է տալիս սարսափի մի մեծ գունդ, բայց մահով հաղթում, մահով նայում սարսափի աչքերին։ Շատ բան տեսած, ոչինչ չկարողանալով անել ընկերոջդ հետ բերելու համար, արդեն չես մտածում, որ լավ կլիներ՝ դու կերած լինեիր սարսափի աչքերը։ Ներքին հիասթափությունը սպանում է քեզ, որ նույնիսկ հարազատի դին ներսումդ ոչինչ չի խառնում։
Աշխարհի գույնը չի երևում ու գարուն ,էլ չի գալիս։

Комментариев нет:

Отправить комментарий