12-րդ դասարան
1. Լրացրու բաց թողած տառը կամ
կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր
)
Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե,
պատնեշ, որևէ, միջօրէ, առէջաթել, վայրէջք, գոմեշ,
(օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն,
օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր
(ը) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր,
սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա,
մերթընդմերթ
և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ,
հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հևիհև
յ
տույժ, ատամնաբույժ, հեռակայել,
Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի,
Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողողդ, մակարդուկ,
արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ,
որթակոտոր, գրտնակ, նշդարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեդրակ
գ-կ-ք
ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուք,
խուսափուկ, բանուկ,
զ-ս
հրկեզ, վարս, բզկտել, մզկիթ, վզկապ,
վազքուղի, մարդախույս, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ,
դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի, տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի,
խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ,
թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ, քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի,
խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ
հ
հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ,
ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ,
ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար
կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ,
բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական,
հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինը, Ժաննա, Էմմա։
2. Բառերը գրիր առանց փակագծերի՝
միասին, անջատ կամ գծիկով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
Ոտք ոտքի, կրակուբոց, ծափողջույն,
գալ -լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ, կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական,
սերնդեսերունդ, հուշ-երեկո, ծուռտիկ-մուռտիկ, դեփ-դեղին, ռուս-հայկական, գաղափարական-
քաղաքական, բառգիրք, երկու երրորդ, քչից-շատից, մեջք մեջքի, քաշել-մոտեցնել, Տեր-Ավագյան,
Սայաթ-Նովա, Սանկտ Պետերբուրգ, ոլոր-մոլոր, յոթից ութ, մրցույթ-փառատոն, յոթգլխանի,
հույն-թուրքական, դեմ հանդիման, հյուսիս-արևելք, հինգհարկանի, կաս-կարմիր, հարավարևմտյան,
քուլա-քուլա, ելնող-մտնող 1
3. Որտեղ հարկավոր է՝ գրիր մեծատառով
(1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի
արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի թագավորություն, Պայծառակերպության տոն,
Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների պալատ, Պարագվայի Հանրապետություն, Ալպյալ լեռներ,
Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, Ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, Ուրարտուի թագավորություն, Վռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց
պողոտա, Արևմտյան Եվրոպա։
4. Ընդգծիր այն բառերը, որոնց
շեշտը վերջին վանկի վրա չէ
Մեղրածոր, լիաբուռն, շուռ գալ, շորերդ, հարսանիք, սառը, գրեթե, առաջ նայել, երանգավառ, տասներորդ, , խելքի գալ, մառախուղ, աստղ, Ջեմմա, ֆիզիկայից, գամփռ, որերորդ, նույնպես, գանձարկղ, գուցե, մառախուղ։
1
5. Վերականգնիր հնչյունափոխված
մասերը (3 մ., ամեն 4 սխալի համար հանվում է 1 միավոր։ Կան բառեր, որոնցում մեկից ավելի
հնչյունափոխություն կա)։
Կղզյակ-կղզի, պատանյակ-պատանի,
որդյակ-որդի, ալյակ-ալի, վարչություն-վարիչ, դահճապետ-դահիճ, կրթություն-կիրթ, խճուղի-խիճ, մտավորական-միտ, փոթորկոտ-փոթորիկ, ուրվական-ուրու, կատվաձագ-կատու,
ընդեղեն-ունդ, ընչացք-ունչ, ընչաքաղց-ինչք, չվացուցակ-չու, սառցաբեկոր-սառույց, շնիկ-շուն,
գլխավոր-գլուխ, ձվածեղ-ձու, ըմպանակ-ումպ, քննախույզ-քնին, ուղղամիտ-ուղիղ, անթացուպ-անութ,
նշաձող-նիշ, լրագիր-լուր, թթվածին-թթու, չվացուցակ-չու, բազմանշանակ-բազում, ձնագնդի-ձյուն,
անընչասեր-ինչք, դստրիկ-դուստր, գիսաստղ-գես, վիպասան-վեպ, մատենադարան-մատյան, նվիրական-նվեր,
իջևանատուն-էջ, գրչատուփ-գիր+իչ, երկրագունդ-երկիր, միջնաբերդ-մեջ+ին, բարեգթություն-բարի+գութ, առաքեություն-առաքյալ,
պտտվել-պտույտ, սիգաճեմ-սեգ, բազկաթոռ-բազուկ, տետրեր-տետր, պտտաձող-պտույտ, կապուտակ-կապույտ,
աղավնափետուր-աղավնի, մահճակալ-մահիճ, հավիտենական-հավետ+յան, լուսավոր-լույս, վարագուրել-վարագույր, բուսակեր-բույս, առօրեական-առօրյա,
թունավոր-թույն, կուսակցական-կույս, երկվություն-երկու, վայրկենական-վայրկյան, շրջադարձ-շուրջ։
1
Комментариев нет:
Отправить комментарий