Показаны сообщения с ярлыком Սարոյա՜ն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Սարոյա՜ն. Показать все сообщения

пятница, 8 апреля 2016 г.

Վիլյամ Սարոյան «Գրելու խնդիրները»



   Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է գրել, պետք է պարզի իր համար, թե ինչպես գրել, այլապես իր գործը իրենը չի լինի: Ես նկատի ունեմվ ոճը: Նրա գրած պատմվածքը կարող է իրենը լինել, բայց եթե նա չի գտել իր գրելաոճը, նրա գրածը ոչնչով չի տարբերվի բազմաթիվ այլ գրողների գրվածքներից: Ինչի՞ց պետք է փորձել խուսափել և ինչի՞ց կարելի է խուսափել: ՀԻմնական բաներում մենք բոլորս իրար այնքան նման ենք, բայց ամեն ինչում մեզնից յուրաքանչյուրը նաև «յուրահատուկ» է: Յուրաքանչյուր մարդ ունի իր դեմքը, հասկացողության մակարդակը, խառնվածքը, առանձնահատկությունը և ինքնարտահայտման ձևը:Ամենակարևորը այս ձևը գտնելն է, գտնելուց հետո՝ մշակելը, սիրելը և նրա բոլոր ներունակություններից օգտվելը: