***
Ոչինչ չի կարող կիրքն անպարկեշտ դարձնել:
***
Անկեղծ ուսումնասիրությունը մաքրազերծում է ամեն բան,ինչպես կրակը:
***
Այն մարդիկ ,որոնք միայն շունչ ունեն ,երբեք չեն մահանում:
***
-Մարդիկ երբեմն մահանում են,-շշնջաց նա վերջապես,-միայն թե դա վտանգավոր է վերապրողների համար :
***
Նրանք ուրիշ ոչինչ չէին պահանջում միմյանցից:Սպասում էին:
***
Նրանք իրենց զգացած նողկանքը անհանգստությունը համարում էին ահաբեկման մնացորդ,պատուհասի խուլ երկյուղ:
***
Նա սիրել էր միայն արյունով և ջղերով ,այժմ սկսեց սիրել գլխով:
***
Դեմքը վարդագույն ու ճարպոտ ,ստամոքսը լիքը ,ուղեողը դատարկ,երջանիկ էր նա:
***
Նրանց միջև հաստատվել էր արյան ու կրքի ազգական կապ:Նրանք դողում էին նույն սարսուռներով ,նրանց սրտերը մի տեսակ դառնակսկիծ եղբայրակցությամբ սեղմվում էին նույն անձկություններով: Այդ պահից սկսած ,նրանք ունեցան մի մարմին ու մի հոգի ՝ վայելքի և տառապանքի համար:Այդ ընդհանրությունը ,այդ փոխադարձ ներթափանցումը հոգեբանական ու բանախոսական մի իրողություն է ,որ հաճախ տեղի է ունենում այն մարդկանց մոտ ,որոնք ջղագրգիռ մեծ ցնցումներով ուժգնորեն իրար են բախած:
***
Ինչքան նրանք դողում էին միմիյանց առջև ,այնքան ավելի կռահում էին սարսափը այն անդունդի ,որի խորքն էին նետվելու ,և նույնքան ավելի ջանում էին իրենք իրենց երջանկության խոստումներ տալ և իրենց առաջ փռել այն անհաղթարելի իրողությունները ,որոնք ճակատագրականորեն ամուսնության էին մղում իրենց:
***
Իր խորհրդածությունների արդյունքը միշտ այն էր ,թե գերագույն երջանկությունը ոչ մի բան չանելու մեջ է:
***
Սրտի դավանանքները զարմանալի նրբություններ ունեն:
***
Առանց գիտակցելու իրենց արտասանած խոսքերը ,նրանք նախադասություն առ նախադասություն հետևում էին իրենց թաքուն մտքերին:
***
-Այժմ ես կսկսեմ հավատալ հրաշքներին ...Տեր Աստված ,որքա՜ն ես կատարելագործվել:
***
Նրան մնում էր լոկ մահանալ,ժխտելով սերը,ժխտելով բարեկամությունը ,ժխտելով անձնվիրությունը :Ոչինչ գոյություն չուներ աշխարհում բացի ոճիրից և լպիրշ կյանքից:
***
Երբ ապագան անհույս է,ներկան զզվելի դառնություն է ստանում:
Комментариев нет:
Отправить комментарий