-Կըռ-կըռ... չեմ բերելու աչքերդ: Իսկ դու հիմա կարծում ես, թե ագռավ եմ, ու նույնիսկ չմտածելով աչքերիդ մասին ուզում ես տեսնել:
Ծերուկը փորձեց արթնանալ երազից, այնինչ աչքերով տեսածը սարսափազդու մի պատկեր էր, որից նույնիսկ աչքերի թարթոցները չէին ազատում.... Փակեց տան դուռը: Ի վերջո խաղաղություն եկավ, բայց երկար չտևեց: Բազմոցին թիկնելու ճանապարհին այ թե ինչ կատարվեց. նկարը ,որը տարիներ շարունակ փակցված էր անշուք պատին, դադարեց փակցված մնալու ցանկությունն իրագործելուց: Հանգուցյալ կնոջ նկարն էր, այդ կնոջ ուրվականը հանգիստ չէր տալիս ծերուկին:
-Կաթ, կաթ, կաթ,-հանկարծ ծորակը արթնացավ քնից մարդուն խելագարության հասցնելու մտադրությամբ: Ջրի խլացնող ձայնը լսվում էր, բայց ծորակի պատկերը չկար: Մարդը սկսեց ծիծաղել, անբնական, դառը ծիծաղով ու արցունքի մեծ կաթիլների ուղեկցությամբ: Հետո սենյակի վարագույրը կարմրեց կարմիրի ամենամուգ երանգով:
Այդ կարմիրը սկսեց տարածվել ամբողջ սենյակով: Հասավ նույնիսկ ծերուկի ոտքերի առջև, ծերուկը չհանձնվելով շարունակում էր նայել աներևույթ պատկերին: Բայց ...
Լույսը բացվեց եթե կարելի էր դա էդպես անվանել: Ծերունին աչքերը մի քանի ժամ ի փակելուց չմոռանալով անցյալ օրվա մռայլ գույնը, հանգուցյալ կնոջն ասաց.
-Կըռ-կըռ ,մեկ գավաթ թեյը ինձ չէր խանգարի. խնդրում եմ առանց ջրի, գույնի ու շաքարավազի:
Ու պահը լռեց...
Комментариев нет:
Отправить комментарий