понедельник, 27 апреля 2015 г.

Ասույթներ կրթության մասին

Կրթությունը ամենահզոր զենքն է,որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։ Նելսոն Մանդելա

Կրթությունը չի նախապատրաստում կյանքին, կրթությունն ինքնին կյանք է։ Ջոն Դյուի


Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։
Արիստոտել

Կրթությունը ազատության ոսկե  դուռը բացելու բանալին է։ Ջորջ Վաշինգտոն

Կրթված մտքի նշան է կարծիքն առանց ընդունելու հաշվի առնել կարողանալը։ Արիստոտել



Դու միշտ աշակերտ ես, ոչ երբեք վարպետ։ Դու պիտի միշտ շարժվես դեպի առաջ։Քանրեդ Հոլ

 Նա, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտինը։ Վիկտոր Հյուգո

 Միակ բանը, որ խանգարում է իմ սովորելուն, իմ կրթությունն է։ Ալբերտ Էյնշտեյն

 Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է։ Սիդնեյ Ջ.Հարիս

 Կրթությունն ազատություն է: Պաուլո  Ֆրեյրե

 Աշխարհում լավագույն  կրթությունը  ապրելու համար պայքարելիս ստացածն է: Վենդելլ Ֆիլիպս

Եվ ես հավատում եմ, որ հասարակության մակարդակը բարձրացնելու ճանապարհը (ոչ միայն մարդկանց հոգու վերելքը, այլև իրենց  հասարակական և տնտեսական  բազան մեծացնելը) կրթության միջոցով է: Ռեյն Վիլսոն

 Ես չեմ ուզում խոսել մոլորակի գերբնակվածության կամ ծննդաբերության վերահսկողության մասին, բայց կարծում եմ, որ կրթությունը չքավորության խնդիրը նոր թափով բարձրացնելու ճանապարհն է: Հարի Հոլքերի

 Մարտարվեստը պետք է լինի յուրաքանչյուր աղջկա կրթության մի մասը: Էշա Գուպտա

Կրթության աշխատանքի մի մասը ձեր աշակերտների հետ անկախ հարաբերություններ ունենալն է: Ֆրիման Ա. Հրաբովսկի III

Կրթությունը  քաղաքակթության փոխանցումն է: Արիել Դյուրանտ

Ես չեմ հավատում մասնավոր կրթությանը: Ալան Բենեթ

 Կրթության ամենաբարձր արդյունքը  հանդուրժողականությունն է։ Հելլեն Քելլր

Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր երեխայի հնարավոր լավագույն կրթություն տալը: Դեսմոնդ Թութու

Յուրաքանչյուր ոք, ով է հիշում իր կրթությունը, հիշում է ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան: Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է: Սիդնի Հուք

Որակյալ բարձրագույն կրթության ապահովումը ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք կարող ենք անել ապագա սերունդների համար։ Ռոն Լուիս​


Անգլերենից թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի

Комментариев нет:

Отправить комментарий