вторник, 15 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան « Պատրանք »


Գալշոյանը չի թողնում կարդալիս մի պահ անգամ շեղվել, հենց շեղվեցիր, մոռանում ես, խառնում ու պիտի նորից սկսես կարդալ:
«Պատրանք»-ը վերջին շրջանում իմ մեջ ծառացած բոլոր հարցերի պատասխանն էր, որ ուզում էի մենակ գտնել, բայց էլի մենակ գտա՝ Գալշոյանի օգնությամբ...
Ամեն ինչի մեջ կարող ես գտնել ինչ-որ լավ բան, եթե իհարկե ուզես:  Ու եթե գտար էդ լավ բանը, ով էլ քեզ համոզի, միևնույն է, քեզ համար լավն է, ու վերջ: Նույնիսկ կարող ես պատի գեղեցկությունը տեսնել, պատի շնորհիվ հիշել անցած ու գնացած երջանիկ պահերդ ու ներսումդ նոր զգացմունքներ ստեղծել: Բոլոր ժամերի ու օրերի մեջ կան նաև ծմակ ու մթնածները, դու դրանց մեջ էլ կարող ես երջանիկ կետ գտնել, բայց եթե դրանց մեջ շարունակ երջանկանաս,  ի՞նչ կլինի հետո, կսկսես սիրել սևը կամ հարմարվել սևությանը: Չէ, ոչ թե կհարմարվես, այլ դրա մեջ քո լույսից մի մեծ կույտ կլցնես , հենց էդ սևությունից ծնված լույսի ալիքը  կսկսի լուսավորել ներսդ, դուրսդ՝ էն տարածքը որտեղ որ ես, էն մարդկանց, ում սիրում ես, էն մարդկանց, ում փորձում ես սիրել, էն մարդկանց, ում փորձելով էլ չէիր կարողանում սիրել: Քայլում ես փողոցով, սառը քամին կարմիր գույն է տալիս քթիդ, մազերդ խառնվում են, մատներդ՝ կապտում  ու հանկարծ տեսնում ես մի կնոջ, ով իր գրկի երեխայի հետ զբոսնում է... ու դու երջանիկ ես, ու չկա բողոք, ու չկա չապրած վայրկյան... երջանիկ ես է՜, երջանիկ, հո երջանիկ չես:
Շատ կարևոր է տրված կյանքը ապրել լիարժեք, քեզ լավ զգալով, բայց ոչ անվերջ մենակ մնալու ամենամեծ էգոիզմով: Սարոյանը մի լավ խոսք ունի. « Փորձեք ապրել կենդանի միևնուն է, շուտով մահանալու եք »: Էս ժամանակավորությունը պետք է ապրել անժամանակ երջանկությամբ,  ձգտումով,նպատակներով, բայց ոչ երազանքներով, (դրանք ծույլերի համար են) բոլորի մեջ մարդ տեսնելու ունակությամբ ու էս ամենը համեմված հումորով: Իսկ մահը,  եթե էսքանից հետո գալու ռիսկ արեց, վայ իրեն... միևնույն է, հաղթած ես:

Комментариев нет:

Отправить комментарий