понедельник, 21 декабря 2015 г.

Սովորում ենք ֆիլմերից կամ առաջին ֆիլմը ընկերների հետ

Ձմեռայի ճամբարը սկսվել է: Այսօր առաջին օրն էր:

Ձմեռային ճամբար,  առանց ձյուն, բայց դե ոչինչ, կինոդիտման համար որոշված եղանակ չկա:  Դիտեցինք «Կրթություն»ֆիլմը: Ասեմ, որ երկրորդ անգամ էի դիտում ու այս անգամ ավելի մեծ բավականություն ստացա: Էդ նրանից էր, որ դիտելուց հետո քննարկեցինք: Ինչ-որ բան անելուց առաջ կամ հետո մտածում եմ՝ ինձ ինչ պիտի տա ու եթե կարծում եմ, որ բան չեմ վերցնի, թողնում եմ մի կողմում, բայց շատ ժամանակ մենք հենց չիմանալով ենք սովորում(բառադիություն անելով) :

«Կրթություն»ֆիլմը Ջենի անունով դպրոցական  աղջկա մասին է, ում կյանքը փոխվում է անձրևային (շրխկան) եղանակի պատճառով անծանոթի մեքենան նստելիս: Ուղղակի նայել է պետք, ինչքան էլ փորձեմ ներկայացնել միևնույն է ֆիլմի  հաճույքը էդպես հնարավոր չէ զգալ: Աղջիկը իր հավասարակշռությամբ և ճկունությամբ գերազանցում է իր տարիքը(16 տարեկան):  Նա սիրահարվում է  երիտասարդ տղամարդուն և մոռանում կրթության մասին, հետ կանգնում Օքսֆորդի համալսարան ընդունվելու իր նպատակից: Աղջկա խիստ ծնողները  համոզվում են և նրան թույլ են տալիս հանդիպել երիտասարդի հետ :Դպրոցը փորձում է վերահսկել նրան, բայց՝ապարդյուն: Աղջիկը վայելում է, երջանիկ է, սիրահարված:  Մի օր տղայի ավտոմեքենայի մեջ գտնում է փաստաթղթեր որոնցից գլխի է ընկնում, որ նա ամուսնացած է: Սերը տարիք չի հարցնում (Չպիտի ասեմ տղա, որովհետև  ամուսնացած տղամարդու մասին է խոսքը, ով ունի երեխա և մեծ է նրանից համարյա թե երկու անգամ): Ի վերջո այդ իմանալուց հետո աղջիկը հրաժարվում է նրանից: Նա ծնողներին  է մեղադրում՝ իրեն ճիշտ ուղու վրա չբերելու համար: Բնականաբար էդպես պիտի լիներ, որովհետև մեր ծածկոցները մեր ծնողներն են, եթե չեն ծածկում մրսում ենք ու արդյունքում հիվանդանում:

 Ջենին բոլոր ուժերը կենտրոնացնում է իր նպատակին հասնելու համար: Էստեղ պարզ է դառնում, որ սիրահարվածությունը իր համար փորձառություն էր, կյանքի հավես ժամանակաշրջան ու դրանից հետո ոչ մի հիասթափություն:

Ու էլ ոչ մի սխալ մտքեր, ոչ մի ինքնադատապարտում: Դու ինքդ ամեն փորձառությունից հետո ուղղակի ուրախ պիտի լինես, որ ձեռք ես բերել գիտելիք, անցել ես մի սահման, որը քեզ տալիս է հնարավորություն, մյուս անգամ ավելի առողջ ու կարգուկանոնով գործելու:

Շուտով  տարին  ավարտվում է, եթե ինձ հարցնեին՝ ինչ ձեռքբերումներ ունեցա
էս տարում , կպատասխանեի, որ սովորեցի ֆլիմեր դիտել: Երբեք մինչև վերջ ֆիլմ չեմ նայել ու չեմ գտել ֆիլմի մեջ կարևորը, դրա համար էլ դիտելու ժամանակը ծախսած ժամանակ եմ համարել : Ֆիլմ դիտել ու մի հատ էլ քննարկել ընկերների հետ ավելի մեծ հաճույք կա՞:


Комментариев нет:

Отправить комментарий