
Հենց իմ ու քո մազերը խառնվեն իրար որպես ցող, առավոտյան կիջնեն կանաչ գեղեցիկի վրա:Ինձ կանաչ գեղեցիկ չդարձնես խնդրում եմ ,չես դարձնի չէ՞ ,ես ուզում եմ էսպես քեզ նայել, թող սովորեմ քո թացությանը:Եթե գաս ,ընդհատումներով չեմ ուզում լինի գալդ ,միշտ արի ,միշտ մնա ,միշտ սառեցրու ,չթողնես խեղդվեմ ,չթողնես երբեք: Չթողնես ,որ քամիներն անցնեն վրայովս ու ինձ, մեծ, քո գույնի փուչիկ տան առանց քեզ թռչելու համար :Երկինքը գոռում ա ,բայց դու մի կաթ անգամ չես դիպել քթիս: Արի միասին վազենք իրար վրայով ու հաճույքից խենթ դառնանք ,չէ գիժ չէ ,հենց խենթ,խելառ էլ չէ ախր թացությունը գժության նշան չի թացությունը չորության պոռթկումն է աներևույթ փոշին սրբելու համար:Արի ,որ մաքրություն տարածենք : ))))
Комментариев нет:
Отправить комментарий