воскресенье, 6 марта 2016 г.

Եղիշե Չարենց



Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։
Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Չարենցը Թումանյան չէ, բոլոր տարիքների համար չի գրել, որ ամեն տարիքում մի քիչ ավել հասկանաս ու անընդհատ ավելանաս: Չարենցը ճշմարտության քանակ է տվել, դու պիտի հստակեցնես, թե ինչքանին կարող ես դիմանալ: Ասածս ինչ է՝ Չարենցը սահման չի ճանաչում:




«Տաղ անձնական» բանաստեղծության մեջ Չարենցը իր տխրությունն է խոսում, հայրենիքից հեռու նույնն է անհայրենիք լինելը: Չարենցը հեռանում է՝ առանց մնաս բարով ասելու իր սերերից մեկին՝ Կարինե Քոթանջյանին :

«Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն»։ Մարդկանց մասին այսպես է արտահայտվում. «Դեմքերը ախ բութ են այնպես, Ասես տաշված են տապարով….»

«Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը 1917թ. մարտին Չարենցը, հեռանալով Մոսկվայից, կայարանում կարդում է Կարինեի համար: Այս բանաստեղծությունը շատ սիրեցի, այնքան անկեղծ էր: Աստեղ բաժանման պահն է, իրար դեռ չգտած արդեն կարոտոտ, նորից տխուր բաժանում: Չարենցն ասում է.

«Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.

Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել»

Կարծում է, որ իրեն լավ չեն ճանաչում, բայց արի ու տես, որ նա էլ է ունակ իսկապես սիրելու: Ուշադրություն դարձրի, որ Չարենցը Կարինեին «քույր» կոչումն է տալիս ու ինձ համար մի փոքր զարմանալի է, որ կարող ես կնոջը սիրել նաև քույր աստիճանի վրա, ինձ թվում է այդ ժամանակ էլ սիրո զգացմունքը չկա: (« —Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս

Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…»)։

Բայց Չարենցը ուրիշ է... այսինքն ինքն ասում է՝ գիտես ես քեզ սիրում եմ, բայց դու էնքան իմն ես, որ կկարոտեմ ինչպես քրոջս կկարոտեի, ու սիրո կարոտը չի պակասի:

«Տաղարան» շարքը Չարենցը գրել է 1920-21 թվականներին, նվիրել կնոջը` Արփենիկին։

«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը նորից կարոտ է, բայց այս կարոտը արդեն հայրենիքի համ ու հոտի կարոտն է: Չարենցը նկարագրում է հայրենիքը («Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» ) ու դրա հետ կապված ամեն մի մասնիկ («Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա» ) : Ամենասկզբից այնպիսի տպավորություն էր, թե կեղծ է, բայց հետո հասկացա՝ այն ապրումերը, որ ունեցել է Չարենցը գրելիս ես հիմա չունեմ, որովհետև մարդիկ տարբեր են, մարդը տարբեր է ընկալում, մենք սովոր ենք միանգամից մերժել չհասկացածը: Չարենցը հայրենիքը անուշ է համարում, կարծես, հայենիքը իր մոտ ընկերն է, իր սիրելին: Հայրենիքի մեջ ինքը չի մոռանում կնոջը, դեռ չհասունացած կնոջը, թիթեռի աշխուժությամբ էակին(«Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում»):

Ամռան արևը, վիշապաձայն բուքը, անhյուրընկալ, սև պատերը բացառիկ գեղեցկության ու անվիճելի արժեքի մասին չեն խոսում։ Այս բանաստեղծության իմաստը հենց սա է՝ իմն է, սիրում եմ։ Կապ չունի՝ որքան է լավը կամ վատը։




«Էլի գարուն կգա, կբացվի վարդը…» բանաստեղծությունում Չարենցը ասում է, թե ինչ կլինի իր մահից հետո, պատկերացնում է, թե ինչ հունով կգնա աշխարհը: Շատ բան չի փոխվի, ուղղակի էլ ինքը չի լինի, ամեն ինչ տակն ու վրա կլինի, կհանվի, բազմապատկվի, հետո նորից կբաժանվի: Ես էլ եմ մեկ-մեկ մտածում՝ ինչ կլինի, եթե չլինեմ, եթե շատ շուտ չլինեմ, բայց չեմ պատկերացնում, դե Չարենցը...


«Տաղարանն» ընդհանրապես, «Երազ տեսա՝ Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին » բանաստեղծությունը մասնավորապես Չարենցի սիրերգության գաղափարախոսությունն է: Այս բանաստեղծության մեջ Սայաթ-Նովան Չարենցին է հանձնում սիրո երգչի ատրիբուտները՝ սազը և գոզալին։ («Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե, Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին»):




«Երբ էս հին աշխարհը մտա...» «Չարենցի ոգին տաղերում աննկուն, համառ է, ասին»։ Հիանում են նրա ստեղծած բարիքով։ Դեռ դարեր են հիանալու։ Բայց անձը հանած, անձը ոչ մեկին պետք չի. «Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին»

«Հարդագողի ճամփորդները» բանաստեղծությունը լրիվ հոռետեսական էր: Վատ, հետո ավելի վատ ու լուծումը՝ երազելը: Բանաստեղծությունը ճամփորդների, կյանքի, մեր հարևանի, բարեկամուհուս ու երևի իմ մասին է, մի քիչ էլ կապույտ շորերով օտարականի: Ճամփորդը միշտ գիտի, որ կարոտից փախչել չկա, շատ ժամանակ հենց գրողի տարած կարոտն է, որ քեզ իր կողքին է պահում: Իրականում ամեն մարդ էս մեծ, բայց սահմանափակված աշխարհի ճամփորդն է, որովետև աշխարհ չէր լինի, եթե մարդիկ չլինեին, ու մարդը ռոբոտ կլիներ, եթե իրենից դուրս լինեին մարդուն բնորոշ բնավորության գծերը: Շատ ժամանակ աշխարհից էլ ենք ուզում փախչել, հասկանում ենք, որ հնարավոր չի, նույնիսկ եթե մահանաս, աճյունդ աշխարհում մի տխուր տեղ կմնա: Որ աշխարհից փախչելու մեր ցանկությունը լրացնենք, փախչում ենք աշխարհի ավելի փոքր տարածքից օրինակ՝ երկրից, կամ տնից, շնչավորներից («Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր»): Միայն խենթի կողմից ընդունված լինել, («Եվ խելագարը բարևեց կիսաձայն») խենթի չափ մեծ լինել ու երբեք չգտնել նույնօրինակությունից հեռուն: Ե-րա-զել:




Չարենցը սիմվոլիստ է բառի ամենադասական իմաստով : Իր ամենատեսանելի սիմվոլը կինն է: Չարենցը կնոջը չի աստվածացնում ու կնոջ պաշտամունքը չի անում, ու դրա համար էլ չի դառնում ամենաթույլ կնոջից թույլ մեկը: Ես հենց էդ Չարենցին եմ սիրում:

Комментариев нет:

Отправить комментарий