вторник, 1 марта 2016 г.

Գա-րո՜ւն



Նոր եմ բացել աչքերս, սենյակիս վարագույրները մինչ արթնանալս էին քաշվել մի կողմ լույսը ներս թողնելու համար: Էնքան ուրիշ զգացողություն ա ներսումս, ոնց որ նոր ծնունդ լինի, նոր մի բան: Դեռ պատուհաններս չեմ բացել օդափոխության պատրվակով, որ ավելի մոտ լինեմ... լսեմ ծիտիկների ծլվլոցը, մեղմ քամու սուլոցը, փիսիկների մլավոցը: Մեր այգին արդեն նուրբ կանաչով ա ծածկվել, կյանքը բացվել ա բնության համար: Ծամոնի նման կպչող Ճանճերին, խելքի կտոր մեղուներին, փոքր ժամանակ իմ ու պապիս զբոսանքներն ուղեկցող գունավոր ընկերներին՝ թիթեռներին, պոչով քեզ հայհոյող մողեսներին ու մնացածին եմ կարոտել: Տաք ասֆալտն եմ կարոտել, ոտքդ կոշիկի մեջ շոքելը, օրը մեկ նասկի փոխելը, էդ իրականում ընկերների համար:

Ձմեռն էսօր չկա, տխրել էի : Բա հիմա ես ի՞նչ պիտի անեմ, եթե չկա գիշերվա հազարին երկնքից իջնող փաթիլիկ ու իմ նման անքուն մեկը էլ չի հաշվելու, թե դրսում քանի տեղից ա լույս վառվում: Ձեռնոցներս ի՞նչ պիտի անեմ: Է՜: Հա, պիտի պահեմ աչքիս առաջ, որ չմոռանամ ձմռանը: Բա թե՞յը, հիվադանալ չի լինի: Ուռա՜:

Գարո՜ւն ջան: Ամեն մեկը գտնի իր երիցուկին ու խոստում էլ չտա, էդչափ պատասխանատու լինի: Աշխարհը դառնա ծաղկանոց:

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Комментариев нет:

Отправить комментарий