четверг, 24 марта 2016 г.

Խողովակապատում կամ սկիզբ



Պարող անոթներն արտաբերում էին հնչյուններ վաղուց գնացած մեկի մասին: Գիտակցափոխության ոչ մի նշույլ չկար, մինչև մի տեղից վազեց անօդ մեկը, որ ոչ մի անոթից սկիզբ չէր առնում: Անոթները խառնվեցինք, մի քանիսը օդով լցվեցին ու պայթեցին, մյուսները անջատեցին բոլոր զգայարաններն ու սկսեցին սառել: Մարմինը փոքր էր, անպաշտպան, բայց սարսափազդու: Փոքրիկը սկսեց ամբողջ մարմնով մեկ պատռվել, բայց չվերջացավ: Ողջ մնացած անոթները նորից կախվեցին աշխարհի անվերջանալի թելերի փշերից: Փշերը արդեն չէին ընդունում անոթներին: Ու միշտ այդպես էր, ուշացողը չէր ընդունվում: Նոր փշեր գտան անոթները, նոր անոթներ ի հայտ եկան, մեկացան, բայց անօդ մեկը կրկին իր տեղում էր:
Ոչ մի փշի կարիք չուներ, ոչ մի բան պետք չէր իր մեջ լցնելու համար: Նա ինքն էր, լիքը: Շատ էր ծռմռվել, մինչև էնտեղ որ անոթները վերջացած էին համարում: Անոթները չէին ընդունում ուրիշ գույնին...պայքար միշտ կար ու ամեն տեղ... անօդը էլ չէր մտածում, որ պայքարում է, կարծես՝ պայքարն իր ամբողջությունը լիներ:
ժամանակը փոխվեց, գոյություն ունեցող բոլոր անոթները հերթով դարձան փշերի համար անծանոթ: Ու դրանից սկսեցին կրծել իրար, մտնել իրար մեջ, դևի նման խառնել, կապկպել իրար ներսի ուժերը:Անօդը գիտեր, որ պայքարից միշտ ելք կա, ելք չլինելով՝ չէր պատկերացնում պայքարը: Որոշեց խողովակապատել բոլոր անոթները, մտածելով՝ այդ դեպքում յուրաքանչյուր անոթ պաշտպանված կլինի, ի վերջո պայքարը կիսատ կմնա, վերջը մինչև վերջինին չի հասնի: Այդպես էլ եղավ: Անոթները հանգստացան,իսկ կռիվը ուրիշ կողմով զարգացավ: Բոլոր անոթները հարձակվեցին անօդի վրա, մեղադրեցին խողովակապատման համար, իրենց իրավունքների խախտում համարեցին, իսկ ամենավերջում եղավ սարսափելին՝ անօդին գցեցին թթվածնի մեջ, ծծեցին ամբողջ «ան»-ը ու  մաքրեցին, բայց չվերջացավ:

Комментариев нет:

Отправить комментарий