понедельник, 14 марта 2016 г.

Ափի մեջ



ես եմ

համատարած մարդը

նախանձը

մութը

անարյունը

սիրտ չունեցողը

միշտ տագնապածը


էշություն անողը

ու երբեք չուղղողը

սիրած մի բան չունեցող

տարօրինակը

 օրինաչափով անգոն

նորից բարև

եկ՝

մի բան ասեմ

դու էլ ես նույնից

է՜ ցավում եմ

չմոռանաս

միշտ խաբիր

բնույթդ է չէ՞

լրիվ ձևի մեջ

պարագայացած

էլ չենք տարբերում

էն քննություն- քերականությունը

բարդ ստորադասականն էլ

կրակն ընկավ

չգիտի

նպատակի պարագան

ինչքան հեռու է

մեր նախադասությունից

բոլոր բառերն են

դեպրեսիայի մեջ

մեր տանջանքի

հետ

հաշմանդամ տիկնիկ

բոլոր նյութերը

հոգնել են մեզնից

կապույտներն էլ

երկինքները

վառվել

որոշիչները

անհայտ կորած են

ու ոչ մի եղող

հատկացյալ չունի

գերադաս նախադասություն

հին երգն անցավ

նոր ովը երազ

ես ինչ անեմ

դու ինչ անեմ

Комментариев нет:

Отправить комментарий