суббота, 19 марта 2016 г.

Կա՞ ապրելուց ավելի մեծ երջանկություն: Հահ, երջանիկ ապրելը:


Ուրեմն արթնանալ ցերեկվա ժամերի մեջ: Վազելով, ոտնաթաթերի վրա մտնել լոգարան, որ հյուրերին մինչ գնալը կարողանաս տեսնել, չէ, որ մաքուր լինես ու քեզ լավ զգաս...Հետո կարդալ ինքդ քո համար ընտրած գրքերից մեկը(օր.՝ Է.Մ.Ռ «Հաղթական կամար»): Կարդալու ընթացքում սպասել մի հավես պահի, կոնֆլիկտի: Մեկ էլ հոպ արթնանալ ու տեսնել, որ մի քանի ժամ քնել ես՝մատիտը վզիդ տակ, գիրքը ձեռքիդ: Հիշել որ հանգստյան օր ա, միակ հանգստյան օրերից մեկը, որ չես ամաչում «հանգստյան» ասելուց:
Վաղուցվանից ընտրած ֆիլմերից մեկը նայել: Մասնակցել ընտանիքիդ կազմակերպած թեյախմությանը, թեյախմության պատրվակով շատ քաղցրավենիք ուտել ու լիքը ծիծաղել: Վերադառնալ ֆիլմին,  մտածել, թե  ռեժիսորն ինչ էր ուզում դիտողին փոխանցել, հասկանալ՝ քեզ ինչ տվեց: Ինչ լավ ա, որ ականջակալները գոյություն ունեն... նկատել, որ մահճակալիդ կողքին երկրորդ բարձը կա քո փափուկ խաղալիքի համար: Ժպտա՜լ: Գիշերազգեստով, ոտաբոբիկ մոտենալ պատուհանին, տեսնել, որ բարձրահարկ շենքերի ու առհասարակ շենքերի պատուհաններից շատերն են խոսում մարդկանց արթուն լինելու մասին: Մտածել, թե մյուսներն ինչպես են անցկացնում հանգստյան օրերը, հորինել ու սառած ոտքերով մոտենալ մահճակալին: Պառկել, ոտքիդ մատները մցնել իրար մեջ, խուտուտ տալ: Նայել սենյակումդ ընկած շողքին, հարմարվել ու փորձել մատներով գայլ անել, կամ չղջիկ, նապաստակ: Բարձիդ երկար նեղել, այս ու այն կողմ հրել, «դե հիմա ինքն էլ ա մարդ», մտքում ծիծաղել ու գլուխդ խոնարհ դնել վրան: Մի նոր ֆիլմ սկսել նայել, ու հիշել, որ առավոտյան նորից ատամներդ պիտի լվանաս, պարտավորությունից փախչողի հայացքով նայել չերևացող առաստաղին ու ձևացնել, որ առավոտը չես հիշելու ատամներդ լվանալը, ոնց որ հիմա մոռացար: Մոտենալ սառնարանին, սառնարանի մոտ հետաքրքիր հանդիպում ունենալ մոտիկներիդ հետ, կապիկություն անել ու իբր քնողի տրամադրությամբ գնալ ֆիլմիդ շարունակությունը նայելու: Միշտ գտնել շոկոլադ ուտելու ժամանակը:

Комментариев нет:

Отправить комментарий