среда, 26 ноября 2014 г.

Վանո Սիրադեղյանի արձակը

Կարդալով  «Արածեք ձեր խոտը» էսսեն հասկացա…
Հեղինակը նկարագրում էր հասարակության «քյաբաբասեր» խմբին, ովքեր կանգնելով ժողովրդի առջև՝ նվաստացնում են ուտողներին։ Իսկ մյուսները, լավ հասկանալով,շարունակում են ուտել իրենց բաժին խոտը, ժպիտը լայնացնում՝ հասցնելով մինչև ականջները, ամեն երկրորդ խոսքին կատակներ (մեղմ ասած) անում ու չեն մոռանում թքագնդերը գետնին շռայլալու մասին…Ու հետո էլ ասում եք. «Ազգս կործանվում ա»։ Ուշադրություն դարձնելով միայն իգական սեռի «անպարկեշտ» պահվածքին՝ չեք նկատում, որ ամենամեծ անամոթները ձեր առջևն են, ովքեր որոշել են չհանել բարության դիմակները ու շարունակ ձեզ ծաղրել մինչև դիմակների մաշվելը ու չեմ կարծում, թե դիմակները կմաշվեն մի օր։
Երբ սկսեցի կարդալ «Սիրո տարիքը», հիշեցի, որ ես էլ եմ սիրահարված եղել, ուղղակի սիրահարված։Երբ մարդը սիրահարվում է, փոխվում է նրա վերաբերմունքը աշխարհի հանդեպ։ Նա գիտակցում է, որ իր  անձից զատ պիտի հոգ տանի իր սիրո համար։ Այս դեպքում էլ տղան կռվում է մի մեծ խմբի հետ (առանց ընկերների)՝ գիտակցելով, որ չի հաղթի, գերադասում է պայքարել։ «Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս»։  Վանո Սիրադեղյանի «Էրիվանի խանության ժամանակները»  ստեղծագործությունը նկարագրում է ներկան իր մուգ գույներով։ Աշխարհում ամենքը ձգտում են  ամուր դարձնել իրենց  հողը՝ վնաս հասցնելով ավելի թույլ և անպաշտպան հողերին։ Ամենքը ձգտում են պաշտպանել իրենց շահը՝ ոտնահարելով մյուսների գոյությունը։ Կամ պիտի սպանես կամ սպանվես։ Այս իրավիճակը  բնորոշ է նաև մեր հանրապետությունում տիրող այժմյան իրավիճակին։ Խոսում են հայրենասիրությունից, բայց գիտեմ, որ հնարավորության դեպքում խոսողներից շատերը կլքեն հայրենիքը։ Իսկ չփախչողները, չունենալով ոչինչ, միանգամից ձգտում են ամենալավին, չեն կիրառում փոքր քայլերի արվեստը ու շարունակում են չունենալով ապրել։

Комментариев нет:

Отправить комментарий