воскресенье, 2 ноября 2014 г.

Կոտորակներ



Կոտորակները լինում են տասնորդական և սովորական։ Սովորական կոչվում են հարաբերություն ցույց տվող կոտորակները՝ 1/7, 4/9, և այլն։ Իսկ տասնորդական՝ ստորակետով գրվող թվերը՝ 6.8, 3.2, 9.4, և այլն։
Սովորական կոտորակները իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ կանոնավոր և անկանոն։
Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր կոտորակ։Այն կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, կոչվում է անկանոն կոտորակ։Կոտորակի գծից վեր գտնվող թիվը կոչվում է կոտորակի համարիչ,իսկ կոտորակի գծից ներքև  գտնվող թիվը կոչվում է կոտորակի հայտարար։
Կոտորակների համարիչը և հայտարարը  միևնույն թվով բազմապատկելիս կոտորակի մեծությունը չի փոխվում։Այս հատկությունը կոչվում է սովորական կոտորակների հատկություն։
Սովորական կոտորակների համեմատումը
Քայլ 1։ Ամենից առաջ նախ պետք է ստուգել կոտորակների նշանները, եթե դրանք տարբեր են, ապա դրական նշանով կոտորակը ավելի մեծ է։ եթե նույն նշանի են, ապա անցնում ենք երկրորդ քայլին։
Քայլ 2։ Երկու նույն նշանի կոտորակներ համեմատելու համար պետք է նրանց բերել ընդհանուր հայտարարի։ Թվերը շատ չմեծացնելու համար պետք է որպես ընդհանուր հայտարար ընտրել այդ կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Երբ կոտորակները արդեն բերված են ընդհանուր հայտարարի համեմատում ենք համարիչները՝ մեծ հայտարարով կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։
Տասնորդական կոտորակների համեմատումը

Քայլ 1։ Ամենից առաջ նախ պետք է ստուգել կոտորակների նշանները, եթե դրանք տարբեր են, ապա դրական նշանով կոտորակը ավելի մեծ է։ եթե նույն նշանի են, ապա անցնում ենք երկրորդ քայլին։
Քայլ 2։ Երկու նույն նշանի տասնորդական կոտորակներ համեմատելու համար նախ համեմատում ենք նրանց ամբողջ մասերը։ Մեծ ամբողջ մաս ունեցող կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։ Եթե դրանք հավասար են, ապա համեմատում ենք նրանց կոտորակային մասերը (ստորակետից աջ)։ Մեծ կոտորակային մաս ունեցող կոտորակը ավելի մեծ է (բացասական կոտորակների դեպքում հակառակը)։

Կլորացումը
Տասնորդական կոտորակը կլորացնելու 3 եղանակ կա՝ վերև, ներքև, համեմատական։
Տասնորդական կոտորակը վերև կլորացնելու համար՝ նրա ամբողջ մասին գումարում ենք 1։
Ներքև կլորացնելու համար՝ ամբողջ մասից հանում ենք 1։
Տասնորդական կոտորակը համեմատական կլորացնելու համար՝ նայում ենք նրա կոտորակային մասին, եթե ամենաբարձր կարգում գրված թիվը փոքր է 5-ից ապա կլորացնում ենք ներքև, եթե մեծ կամ հավասար է 5, ապա կլորացնում ենք վերև։

Комментариев нет:

Отправить комментарий