четверг, 20 ноября 2014 г.

Աղետներ

Աղետ է կոչվում բնության և հասարակության միջև հանկարծակի կամ ժամանակի ընթացքում առաջացող կտրուկ փոփոխությունը,որն առաջացնում է բնական և սոցիալական համակարգերի անկայունություն կամ կայունությանը սպառնացող իրավիճակներ։Աղետի տեսակը կարող է լինել լոկալ և գլոբալ։Լոկալ էկոլոգիական աղետը  բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման։Գլոբալ  էկոլոգիական աղետը հիպոթեստիկ իրադարձություն է,որը  հնարավոր է էկոլոգիական համակարգերի,կենսոլորտի վրա արտաքին կամ նարքին ազդեցությունների կամ ազդեցությունների սերիայի թույլատրելի մակարդակի գերազանցման  դեպքում։ Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդկային գործոնը։  Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանի  չորրորդ  էներգոբլոկի վթարը տեղի է ունեցել   1986 թ. ապրիլի  26-ին։Տեղի է ունեցել ռեակտորի պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։ Վթարը  ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել  երկու խմբի  Բնական երկրաշարժեր և Տեխնածին երկրաշարժեր Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշաժը կապված է մարդկային գործունեության հետ: ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։ Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի  կանխատեսելի երկրաշարժեր և Անկանխատեսելի երկրաշարժեր Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։ 18-րդ դարի անգլիացի գիտնական Ջոն Միտչելը եկավ այն եզրակացության,որ երկրի ցնցումները երկրաշարժի ժամանակ տեղի են ունենում  առաձգական ալիքների շարժման արդյունքում: Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։ Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։ Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։ Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Комментариев нет:

Отправить комментарий