четверг, 25 сентября 2014 г.

Արշիլ Գորկի(1904-1948թթ.)






Աշխարահռչակ նկարիչ ,ծնվել է Արևմտյան Հայաստանում ՝Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։ Մոր մահից հետո 1920թ. տեղափոխվում է Նյու Յորք,սկզբում սովորում է ազգային ակադեմիայում,ապա արվեստի կենտրոնական դպրոցում,որտեղ 1926թ. հինգ տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1933թ. միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։1935թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ,սակայն մեկ տարի հետո ՝ամուսնալուծվում։ 1938թ. Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ :Գորկին պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին,սակայն 1946թ. այրվում է նրա արվեստանոցը, 35 նկար և գրադարանը։Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն ։ 1948թ.ավտովթրից վնասվում է ողնաշարը,որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին 1948թ.Արշիլ Գորկին ինքնասպան է լինում։


Անկեղծ ասած չեմ հասկանում ,թե որն է Գորկու ասելիքը , գուցե դեռ փոքր եմ նրա գույները զգալու և ընկալելու համար։




Комментариев нет:

Отправить комментарий