понедельник, 4 января 2016 г.

Վիլյամ Սարոյան «Պայծառ երևակայության տեր երիտասարդը»



Պայծառ երևակայության տեր մի երիտասարդ մի օր, երկու թե երեք հարյուր տարի առաջ, հին երկրում ծառ էր տնկում, երբ հանկարծ նրա երևակայությունը, ոնց ասում են, սկսեց  թռիչքներ գործել: Էս ծառը, ասաց երիտասարդը, հիմա շատ փոքր է, բայց պիտի աճի, ու ոնց որ սիրտս է զգում՝ էսօր-էգուց մի սիրուն աղջկա պիտի հանդիպեմ, ամուսնանամ հետը, պիտի մի հրաշալի տղա ունենամ, որն իհարկե պիտի ինձ նման ճարպիկ լինի, պիտի բարձրանա էս ծառը, ու եթե չեմ սխալվում, պիտի ընկնի, վիզը կոտրի ու մեռնի:
Այս ողբերգության միտքն այնքան վշտացրեց երիտասարդին, որ նա չտնկեց ծառը:

26 նոյեմբեր, 1937

Комментариев нет:

Отправить комментарий