вторник, 29 сентября 2015 г.

Ալեքսանդր Դյումա որդի « Կամելիազարդ տիկինը»




***
Իմ կարծիքով հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով առանց լրջորեն սովորելու այն:
***
Դուք կարեկցում եք կույրին, որ երբեք չի տեսել արևի շողերը,խուլին, որ երբեք չի լսել բնության ներդաշնակ հնչյունները,համրին, որ երբեք չի կարողացել հաղորդել իր հոգու ձայնը, և ամոթի կեղծ պատրվակով չեք ուզում կարեկցել սրտի այն կուրությանը, հոգու այն խլությանը,խղճի այն համրությանը, որոնք խենթացնում են այս տարաբախտ և վշտահար կանանց և որոնք նրանց, հակառակ իրենց կամքի, անընդունակ են դարձնում տեսնելու բարին, անսալու Աստծուն և խոսելու սիրո ու հավատի անեղծ լեզվով:
***
Մանուկը փոքրիկ է, բայց իր մեջ պարունակում է մարդուն. աչքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի կետ, բայց տարածություննե՜ր է գրավում:
***

Բոլոր հանճարեղ մարդկանց ջանքերը միևնույն նպատակին են ձգտում, և բոլոր մեծ կամքերը միևնույն սկզբունքներն են հարում, այն է՝ լինենք բարի, լինենք երիտասարդ, լինենք արդար: Չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ունայնություն: Բարու հպարտություն ունենանք և, մանավանդ, չհուսահատվենք: Չարհամարհենք այն կնոջը,որը ո՛չ մայր է, ո՛չ քույր, ո՛չ աղջիկ, ո՛չ հարս: Չսահմանափակենք հարգանքը ընտանիքով և ներողամտության մեջ եսասիրություն չմտցնե՛նք: Քանի որ երկինքն ավելի ուրախանում է մի մեղավորի զղջումից, քան հարյուր արդարներից, որոնք երբեք մեղք չեն գործել, աշխատե՛նք ուրախացնել երկնքին:
***
-Ինչ տխո՜ւր է այն կյանքը, որից բաժանվում ես:
***
Միշտ դժվար է մխիթարել մի վիշտ, որի ինչ լինելը չգիտես:
***
Վիշտը չափազանցնում է զգացմունքները:
***
Ի՜նչ վսեմ երեխայություն է սերը:
***
Կանայք անողոք են իրենց չսիրած մարդկանց նկատմամբ:
***
Մարդիկ անսպառ ուզում են իմանալ այն, ինչ ցավ պիտի պատճառի իրենց:
***
Մարդ շատ անգամ երեխայական մի բանի վրա ուրախանում է, և կարիք չկա չարությամբ ջնջել այդ երջանկությունը, երբ կարելի էր երջանիկ դարձնել այն զգացողին՝ թողնելով, որ ուրախության պատրանք ունենա:
***
Որքա՜ն բարի է դարձնում սերը մարդուն:
***
Հարձակումների  չվարժված մի սիրտ գրավելը պահակազոր չունեցող քաղաք մտնելուն է նման:
***
Առանց ապաշխարհության արձակում չկա:
***
Կանայք սիրելու երկու եղանակ ունեն, որոնք կարող են իրարից ծնունդ առած լինել: Նրանք սիրում են սրտոց և զգայարաններով:
***
-Կյանքը գեղեցիկ է, բարեկամս, և ինչ ապակիով որ նայեք նրան, այդ գույնով էլ կերևա:
***
<<Մարդ ինչպե՞ս է նկատում,- ասում էի ինքս ինձ,- որ կյանքը կարճ պետք է լինի զգայությունների արագության պատճառով>>:
***
Չկա մարդ, որ գեթ մի անգամ խաբված չլինի և չգիտենա, թե խաբվելը ինչ տառապանք է պատճառում:
***
Մարդ միտ հետաձգում է վճռական որոշումը:
***
Պետք չէ այլևս մտածել այն կնոջ մասին, որը ձեզ չի սիրում:
***
Կանայք երբեմն թույլ են տալիս,որ իրենց սիրո մեջ խաբեն, բայց երբեք չեն ներում իրենց արժանապատվությանը հասցված վիրավորանքը:
***
Երբեմն մենք ստիպված ենք լինում մեր հոգու համար որևէ բավականություն գնել ի վնաս մեր մարմնի, և շատ ենք տառապում, եթե հետո կորցնում ենք այդ բավականությունը:
***
Մարդիկ կան, որոնք մոխրի վրա կնստեին մեզ համար առանց մեզնից որևէ բան ստանալու: Ուրիշներն էլ կան, որ մի ծաղկեփնջով են մեզ տիրում:Մեր սիրտը քմահաճույքներ ունի: Նրա միակ արդարացումը դա է:
***
Եթե տղամարդիկ իմանային, թե ինչեր կարող էին անել մի արցունքով, ավելի կսիրվեին:
***
Ծերությունը ոչ պաշտպանում է, ոչ էլ մխիթարում:
***
-Մի՛ կարծեք, թե պոռնիկի սերը, որքան էլ անշահախնդիր լինի, թանկ չի նստի ձեզ:
***
Ամենամաքուր ձգտումները կապված են ծիծաղելի, բայց երկաթե թելերով, որոնք հեշտությամբ չեն փակվում:
***
Կրքերը մարդուն ուժեղացնում են զգացումների դեմ:
***
Ճշմարիտ սերը միշտ ազնվացնում է մարդուն, ինչպիսի մարդ էլ որ լինի այդ սեր ներշնչողը:
***
Որքա՜ն քաղցր բան է համոզվել սիրված ձայնով:
***
Միայն ժամացույց է իր միօրինակ ու համաչափ ձայնով վրդովում լռությունը:
***
Տղամարդը շատ գծուծ և շատ անարգ է, երբ նրա անձուկ կրքերից որևէ մեկը վիրավորվում է:
***
Որքա՜ն երջանիկներ կան, որոնք իրենց այդպիսին լինելը չեն զգում:

Комментариев нет:

Отправить комментарий