среда, 17 сентября 2014 г.

Կեսա՞ր ,թե…

Կեսարն իմ պատկերացմամբ եղել է պատմական հերոսներից մեկը։ Մարդ,որը եղել է դիվանագետ ,խելացի ,իմաստուն, առնական, միևնույն ժամանակ նրբանկատ և ունակ վերցնելու իր ժամանակի փիլիսոփաների և մեծագույն զինվորականների մտքերն ու դասեր քաղել նրանց փորձառություններից։
Կեսարը կարևորում է նպատակակետին հասնելը, լավագույնը լինելը իր տեսակի մեջ։Նա փառասեր է և գոռոզ։ Մարդիկ փառաբանում և մեծարում են նրան հրապարակներում։ Սակայն «Ստվերում բորբոս է աճում», քանի որ ոչ բոլորն են ցնծում նրա հաջողություններով։Նա առաջ է գնում՝ գրավելով քաղաքներ և կառուցելով իր քաղաքը։
Այսօր մեր իրականության մեջ շատ չեն Կեսարները,մարդիկ ՝որոնք կառուցողներ են, ստեղծողներ և ավելացնողներ։

Комментариев нет:

Отправить комментарий