среда, 10 сентября 2014 г.

Ամեն հասարակություն արժանի է իր կառավարությանը

Կարդալով Կորտասարի  «Փոքրիկ դրախտ» նովելը  ,շատ համեմատություններ արեցի   նովելում ներկայացված  իրավիճակի և    այսորվա իրականության վերաբերյալ։Գեներալը՝ այսինքն իշխանությունը ,էգոիստաբար կառուցում էր իր  բարեկեցիկ կյանքը , կեղեքելով հասարակության մյուս խավերին։Իշխանությունը խաբեությամբ ,անարդար կերպով  կազմակերպում էր սուտ  երջանկություն  հասարակության համար, իսկ հասարակությունը    «Հավատում էր »  գոյություն չունեցող երջանկության  գոյությանը։ Եվ ցավալին այն է ,որ հասարակության մեջ չկար այնպիսի կորիզ ,որը կհասկանար ողջ ճշմարտությունը և կստեղծեր այնպիսի ուժ ,որը կհակաազդեր  իշխանությանը։Հասարակությունը արթնանալու կարիք ուներ,ինչքան էլ դաժան կհնչի  ,բայց  ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը։Եվ ակամաից հիշում ես հայ հանճարի  ՝   Պարույր  Սևակի  տողերը  « Մարդ կա  աշխարհն է շալակած տանում , մարդ կա ելել  է  շալակն աշխարհի »։ 

Комментариев нет:

Отправить комментарий