вторник, 9 сентября 2014 г.

 Աշխարհի  ամենաաղտոտված գետերի տասնյակը

1.Ցիտարիում, Ինդոնեզիա

2. Յամունա, Հնդկաստան
3. Բուրինջանգա, Բանգլադեշ
4. Յելոու, Չինաստան
5. Մարիլաո, Ֆիլիպիններ
6. Գանգես, Հնդկաստան
7. Սոնգխուա, Չինաստան
8. Միսիսիպպի, ԱՄՆ
9. Սառնո, Իտալիա
10. Քինգ, Ավստրալիա


Ցիտարում
Ինդոնեզիայի Յավա կղզում գտնվող Ցիտարում գետն ամենակեղտոտն է աշխարհում: Հոսում է մայրաքաղաք Ջակարտայի կողքով:
Ձկնորսություն չկա. նախկին ձկնորսների համար ավելի եկամտաբեր է վերավաճառել աղբի մեջից գտնված իրերը:200 մղոն երկարություն ունեցող գետի ափերին տեղակայված են ավելի քան 500 գործարաններ, որոնց մեծամասնությունն արտադրում է տեքստիլ ապրանքներ, ինչն էլ պահանջում է քիմիական մշակում։Այստեղ չկա ո՛չ աղբահանություն, ո՛չ կոյուղի. ամենը թափվում է գետը։
Կեղտոտ ջուրը ներծծվում է բրնձի դաշտերի հողի մեջ, ընտանիքները վտանգում են իրենց առողջությունը՝ գետի ջուրը օգտագործելով խմելու, սնունդ պատրաստելու եւ լվացվելու նպատակով։
2008 թ.-ի դեկտեմբերին Ասիական զարգացման բանկը Ցիտարում գետի աղբահանման համար տրամադրել է 500 մլն դոլարի վարկ, բայց մենք տեսնում ենք, որ գետը մոտակա տարիների ընթացում հնարավոր չէ կյանքի կոչել: Այս ամենը սկսվել է արագ ինդուստրացումից 1980-ականների վերջին։ Հենց այստեղ են ֆրանսիացիները կառուցել Արեւմտյան Յավայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը: Փորձագետները կանխատեսում են, որ գետի աղտոտվածության մակարդակը շուտով կբերի նրան, որ հիդրոէլեկտրակայանը կդադարի գործել։

Յամունա


Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի` Նյու Դելիի թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան ապարդյուն:







Комментариев нет:

Отправить комментарий