вторник, 20 декабря 2016 г.

Չարենց ու Տերյան. գրական վերլուծություն

 Չարենցն ու Տերյանը երկու մեծ բանաստեղծներ են, որոնք մեծ ավանդ ունեն մեր գրականության մեջ: Նրանք երկուսն էլ մինչև հիմա ապրում են, և կարծում եմ, դեռ շատ ու շատ սերունդների համար կապրեն իրենց ստեղծագործություններով:
Տերյանը շատ նուրբ է գրել, շատ մեղմ: Տերյանի ցանկացած բանաստեղծությունում նկատում եմ բնության պատկերներ՝ անտառ կամ ծաղիկ, նկատում եմ անսահման սեր և մի երազային աղջիկ, որին նկարագրելիս նա օգտագործել է ամենահուզիչ և մեղմ բառերը:

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում:
Մոտեցած երկնքից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես. –
Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ

Տերյանն իր ապրումները արտահայտում է բնության երևույթների միջոցով: Ինչպես այստեղ`
Ճաճանչները թոշնան
Կանաչներս աշնան
Իմ խոհերը մոլար`
Ցրտահար, հողմավար

Տերյանի ստեղծագործությունները կարդալիս հասկանում եմ, որ նա միշտ սիրահարված է եղել, սիրուց հիասթափված, կամ էլ հակառակը` ոգևորված:
Բայց սերը նրան միշտ ստիպել է գրել ու գրել:

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա, —
Նրա կնիքն է իմ հոգու վրա-
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն:

Ինձ դուր են գալիս նրա բառերը, որոնք կարդալով ես տեսնում եմ այդ գեղեցիկ պատկերները:
Չարենցը իր <<Տաղարան>> շարքում ոգեշնչված է եղել Սայաթ Նովայով:

Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման, վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ` Հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

Չարենցի բանաստեղծությունների մեջ կրակ եմ տեսնում, այնպիսի տպավորություն է, որ նրա սրտում միշտ հուր կրակ է եղել, միշտ պոռթկում:

* Ինքան որ հուր կա իմ սրտումբոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդումբոլորը քեզ. – …

* Դու վառվել ես օրերի մեջ ու հրում,
Դու վառվել ես կարմրավառ այս օրերում,
Դու վառել ես գալիքները ու հեռուն: …

Չարենցի մոտ էլ կարելի է երբեմն-երբեմն բնության պատկերներ տեսնել, բայց Տերյանի մոտ բնությունն անհամեմատ ավելի շատ է:

Սկզբում կարդացի Տերյանի բանաստեղծությունները, հետո՝ Չարենցինը, և Տերյանի մեղմ, քնքուշ և տաք տողերից հետո Չարենցինը ինձ մի քիչ սառը թվացին:
Տերյանի մասին կարող եմ ավելի շատ խոսել, կարող եմ ավելի շատ խորհել, ինչու ոչ՝ նաև փիլիսոփայել:
Տերյանի բանաստեղծություններում տեսնում եմ աշուն, գարուն, միշտ եղանակ եմ տեսնում:
Նորից անձրև , մծուծ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշո՜ւն, քեզ ի ՞նչ քնքշությամբ,
Ի ՞նչ խոսքերով երգեմ քեզ

Չարենց ավելի քիչ եմ հասկանում և կարդացածիս մեջ նկատել եմ, որ Չարենցը գրել է ամեն ինչի մասին, մասսայական տեսարաններ է առաջ քաշել, ինչպես <<Ամբոխները Խելագարված>> պոեմում:
Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված`

Այդ դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` հուսավառված ու կրակոտ:
Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առավոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը հետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առավոտի
Ու վառվում է վերջին լույսով կրակը այն կարմիր կետի:

Երկուսն էլ ունեն և հայրենասիրական և սիրային բանաստեղծություններ: Բայց, որքանով, որ ես եմ կարդացել, նկատել եմ, որ Տերյանի ստեղծագործություններում ավելի շատ են սիրային բանաստեղծությունները, քան՝ Չարենցի մոտ:
Տերյանը Թումանյանի և Իսահակյանի ազդեցության տակ կարողացավ նոր խոսք, նոր թեմա բերել` իրական կյանք, իրական ցանկություններ:
Չարենցն էլ իր հերթին Տերյանից օրինակ է վերցրել. կարող ենք տեսնել այս տողերում`
Մենք Տերյանից սովորեցինք
Երգել երգեր անորոշ,
Մեր քնարը նվիրեցինք
Մշուշների ու սիրո, –
Եվ երբ եկան որոշ օրեր,
Որոշ գործեր եկան երբ, –
Անվարժ հնչեց քնարը մեր –
Եվ մնացինք առանց երգ…
Տերյանի լավագույն ստեղծագործությունները ամփոփվել են <<Մթնշաղի անուրջները>> շարքում:
Չարենցը իր ստեղծագործություններում ներկայացրել է իրական Հայաստանը, որովհետև Արևմտյան Հայաստանը արդեն երազ էր մնացել: Չարենցի շարքերում կարելի է տեսնել փոքր, բայց իրական Հայաստանի պատկերը:
Երկուսն էլ այնքան մեծ բանաստեղծներ են եղել, որոնք իրենց ստեղծագործությունները թողել են շատ մարդկանց սրտերում, և շատերը, առանց իմանալու ստեղծագործության հեղինակին, կարող են միանգամից տարբերակել նրանց ոճերը այլ բանաստեղծներից:
Եվ Տերյանը և Չարենցը ցավում էին կորցրած երկրի համար: Տերյանը իր ապրումները արտահայտել է այսպես`

Հեռու երկրի լուսե հովտում
Օրերն ուրիշ երգ են հյուսում
Կյանքից հոգնած սիրտը տրտում
Այն երկիրն է միշտ երազում…
Իսկ Չարենցն էլ այսպես`
Նորից խուժեց թշնամին
Եկավ մինչև Ղարս հասավ…
Նորից քաղաքները հնամյա
Դարձրին հողին հավասար…

Տերյանը եվ Չարենցը հասկացան, որ հայրենիքի փրկությունը ժողովրդի միասնության մեջ է, և գրեցին հեղափոխական երկեր, հեղափոխական բնույթի ստեղծագործություններ:
Տերյան`

Գրկիր իմ հոգին մարտի ցնծությամբ,
Բորբոքիր սիրտս, ազատության երգ,
Շողա մռայլում, ըղձալի եզերք,
Որոտ, շաչիր, փոթորկավետ ամպ…
Չարենց`
Մեր ոգին, ոգին նաիրյան,
Որ գիտեր լոկ մորմոք ու լաց,
Առաջին անգամ թևաբաց
Մոռացած իր մորմոքն ունայն
Սավառնեց ճիգով մի ահեղ
Դեպի աշխարհը լայն…

понедельник, 19 декабря 2016 г.

Hamingway and Gellhorn (Quotes from movie)






***

Martha Gellhorn
: Past five minutes, I've watched you. I've watched you type pages and let them float into the wastebasket.

***

Ernest Hemingway
: Never crumple pages. Always let them float gently into the basket.Any writer who rips out his stuff and crumples it will go insane in a year, guaranteed.

***


Ernest Hemingway: Writing's like mass. God gets mad if you don't show up.

***

Studying alone or studying in a group


Some students prefer to study alone, others prefer to study with a group of students.Each has its advantages and disadvantages. Frankly saying i like studying alone because in this way you can concentrate better on your lessons. You will not be interrupted by the noise made other students. Actualy many pupils have their own study styles. That requires quiet environment wich will help you understand your lesson better and remember it better.

среда, 14 декабря 2016 г.

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)


12-րդ դասարան

1. Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )

Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրէ, առէջաթել, վայրէջք, գոմեշ,

(օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր

(ը) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա, մերթընդմերթ

և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերեվարել, ուղեվճար, հևիհև

յ
տույժ, ատամնաբույժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային
բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան
դ-տ-թ
անհաղորդ, անհողողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշդարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեդրակ
գ-կ-ք
ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուք, խուսափուկ, բանուկ, 
զ-ս
հրկեզ, վարս, բզկտել, մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ
ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժոխք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի, տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական
ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կցկտուր,
ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանջ, քուրջ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ
հ
հեթեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար
կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլլես, հովվերգություն, հիսունինը, Ժաննա, Էմմա։

2. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
Ոտք ոտքի, կրակուբոց, ծափողջույն, գալ -լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ, կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական, սերնդեսերունդ, հուշ-երեկո, ծուռտիկ-մուռտիկ, դեփ-դեղին, ռուս-հայկական, գաղափարական- քաղաքական, բառգիրք, երկու երրորդ, քչից-շատից, մեջք մեջքի, քաշել-մոտեցնել, Տեր-Ավագյան, Սայաթ-Նովա, Սանկտ Պետերբուրգ, ոլոր-մոլոր, յոթից ութ, մրցույթ-փառատոն, յոթգլխանի, հույն-թուրքական, դեմ հանդիման, հյուսիս-արևելք, հինգհարկանի, կաս-կարմիր, հարավարևմտյան, քուլա-քուլա, ելնող-մտնող 1
3. Որտեղ հարկավոր է՝ գրիր մեծատառով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի թագավորություն, Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների պալատ, Պարագվայի Հանրապետություն, Ալպյալ լեռներ, Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, Ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, Ուրարտուի թագավորություն, Վռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց պողոտա, Արևմտյան Եվրոպա։

4. Ընդգծիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ

Մեղրածոր, լիաբուռն, շուռ գալ, շորերդ, հարսանիք, սառը, գրեթե, առաջ նայել, երանգավառ, տասներորդ, , խելքի գալ, մառախուղ, աստղ, Ջեմմա, ֆիզիկայից, գամփռ, որերորդ, նույնպես, գանձարկղ, գուցե, մառախուղ։
 1
5. Վերականգնիր հնչյունափոխված մասերը (3 մ., ամեն 4 սխալի համար հանվում է 1 միավոր։ Կան բառեր, որոնցում մեկից ավելի հնչյունափոխություն կա)։
Կղզյակ-կղզի, պատանյակ-պատանի, որդյակ-որդի, ալյակ-ալի, վարչություն-վարիչ, դահճապետ-դահիճ, կրթություն-կիրթ, խճուղի-խիճ, մտավորական-միտ, փոթորկոտ-փոթորիկ, ուրվական-ուրու, կատվաձագ-կատու, ընդեղեն-ունդ, ընչացք-ունչ, ընչաքաղց-ինչք, չվացուցակ-չու, սառցաբեկոր-սառույց, շնիկ-շուն, գլխավոր-գլուխ, ձվածեղ-ձու, ըմպանակ-ումպ, քննախույզ-քնին, ուղղամիտ-ուղիղ, անթացուպ-անութ, նշաձող-նիշ, լրագիր-լուր, թթվածին-թթու, չվացուցակ-չու, բազմանշանակ-բազում, ձնագնդի-ձյուն, անընչասեր-ինչք, դստրիկ-դուստր, գիսաստղ-գես, վիպասան-վեպ, մատենադարան-մատյան, նվիրական-նվեր, իջևանատուն-էջ, գրչատուփ-գիր+իչ, երկրագունդ-երկիր, միջնաբերդ-մեջ+ին, բարեգթություն-բարի+գութ, առաքեություն-առաքյալ, պտտվել-պտույտ, սիգաճեմ-սեգ, բազկաթոռ-բազուկ, տետրեր-տետր, պտտաձող-պտույտ, կապուտակ-կապույտ, աղավնափետուր-աղավնի, մահճակալ-մահիճ, հավիտենական-հավետ+յան, լուսավոր-լույս, վարագուրել-վարագույր, բուսակեր-բույս, առօրեական-առօրյա, թունավոր-թույն, կուսակցական-կույս, երկվություն-երկու, վայրկենական-վայրկյան, շրջադարձ-շուրջ։

1

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից


(Յուրաքանչյուր առաջադրանքի համար նախատեսվում է 0.5 միավոր։ անգամ անուշադրության սխալի դեպքում տվյալ առաջադրանքի համար միվոր չի տրվում)


Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը որտեղ հարկավոր է.
Գոմեշ, մթ-նկա, լուս-նկա, որ
թակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հովասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղ-եղատ։ 0.5
Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով 
Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։
0.5

Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
նիրհել
-ննջել-քնել-մրափել, , փոս-խրամատ- վիրապ , երկյուղել-վախենալ-զարհուրել, սրդողել, տգետ-բթամիտ- տխմարվեմ, ողորմելի, ։
0.5
Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
0.5

Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց
-բացահայտ , վեհանձն, ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ, հեղեղատ, տմարդի, ։ 0.5

Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։
0.5
Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար
-միանգամից, անվարժ-փորձառու, ատելի, լավ-հոռի , միշտ-բնավ ։ 0.5

Առաջին շարքի բառերի դիմաց  2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել
-դեգերել, հեծել-տառապել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-ձի նստել
0.5

Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող
դանակը ոսկորին հասնել -համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել
0.5

Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ
0.5
Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։

զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։
- մեղանչել՝ մեղք գործել։

Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ , թույլ։
0.5
Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում, լուսաշող, բծախնդիր, քաջազն
, չունևոր զառամյալ, խցիկ, կառապան։

Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

Ընդգծիր բարդ բառերը., քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուրձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախ
ստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտո
կայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+
առ+ակ+որդ0.5

Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-
առաջին- ություն-առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-
հետ(ք)-ա-խուզ+ել
գ) հետաքննչական-
հետ(ք)-ա քնին-(ի)չ-ական
դ) հայելազարդ-
հայել(ի)- զարդ
Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն,
գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, , պետեկամուտ։

0.5