Կարդալով Կորտասարի «Փոքրիկ դրախտ» նովելը ,շատ համեմատություններ արեցի նովելում ներկայացված իրավիճակի և այսորվա իրականության վերաբերյալ։Գեներալը՝ այսինքն իշխանությունը ,էգոիստաբար կառուցում էր իր բարեկեցիկ կյանքը , կեղեքելով հասարակության մյուս խավերին։Իշխանությունը խաբեությամբ ,անարդար կերպով կազմակերպում էր սուտ երջանկություն հասարակության համար, իսկ հասարակությունը «Հավատում էր » գոյություն չունեցող երջանկության գոյությանը։ Եվ ցավալին այն է ,որ հասարակության մեջ չկար այնպիսի կորիզ ,որը կհասկանար ողջ ճշմարտությունը և կստեղծեր այնպիսի ուժ ,որը կհակաազդեր իշխանությանը։Հասարակությունը արթնանալու կարիք ուներ,ինչքան էլ դաժան կհնչի ,բայց ցանկացած հասարակություն արժանի է իր իշխանությանը։Եվ ակամաից հիշում ես հայ հանճարի ՝ Պարույր Սևակի տողերը « Մարդ կա աշխարհն է շալակած տանում , մարդ կա ելել է շալակն աշխարհի »։
Комментариев нет:
Отправить комментарий