пятница, 12 февраля 2016 г.

One more interesting lesson with Isabela


We have already had several lessons in financial literacy with Isabella, a specialist  from Brazil. Frankly  speaking  the  topic itself  is not so  interesting, but  she conducts  the lessons in a quite  friendly, interesting and  attractive way. We  usually start our  classes with questions  and  discussions.Besides  learning  about  finances, expenses  , financial institutions and services   we  also  present  our presentations, speak  English  and improve our  speaking  skills. I  feel that  I have  already  overcome my  shyness and now  I am  more confident.


Then we played a developing and creative game. Our group called " Chocolate" won. During the game we felt sad and happy moments depending on the results. We enjoyed the game greatly.


вторник, 9 февраля 2016 г.

Մանկությունս Թումանյանի հետ

 

Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները փոքրուց ինձ համար կարդացել են: Փոքր ժամանակ շատ էի սիրում, որ պապիկն էր ինձ օրորում, որովհետև պապիկը միշտ հեքիաթներ էր պատմում: Իսկ ես մի հեքիաթով բավարարվողներից չէի: Ճիշտ է պապիկիս երևակայությունը հասնում էր իմ քնել չուզելու ցանկության աստիճանին, դրա համար էլ լեզու էինք գտնում:
Պապիկս ինձ նաև Թումանյանից էր հեքիաթներ պատմում(«Մի կաթիլ մեղրը», «Խելոքն ու հիմարը», «Չարի վերջը»...) ու ես չէի կշտանում հեքիաթներից: Հետո երբ դպրոց գնացի, երևի երկրորդ կամ երրորդ դասարանում էի, որ մայրիկն  ասաց` ամառային արձակուրդին կարդամ Թումանյանի հեքիաթների գիրքը, կարմիր գիրքը։ Ու մինչև հիմա հենց ձեռքս է ընկնում,  մանկությունս գալիս է աչքիս առաջ:

понедельник, 8 февраля 2016 г.

Վահան Տերյան ( 1885 - 1920)



Կարծում եմ, որ Տերյանը միայն տրտմության ու թախծի մասին չի գրում: Ներկայացնեմ «Անտրտնջություն» բանաստեղծությունը ապացուցելու համար, որ Տերյանը ուրախություն էլ է գրում:

воскресенье, 7 февраля 2016 г.

Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը

Ի՞նչ գիտենք մենք ընտանեկան բռնության մասին: Իրականում՝ ոչինչ։ Հնարավոր է՝ չլինեն կապտուկներ, կոտրվածքներ, արյուն, չլինեն երևացող դրսևորումներ, բայց լինի ճնշում, բռնություն:
Դա բռնության ամենալուռ, առանց ուժի, ամենատարածվածը և, ցավոք սրտի, ամենաքիչ քննարկվող տեսակն է: Այդպես է անգամ այնպիսի քաղքակիրթ երկրում, ինչպիսին Գերմանիան է:

«Տուտ ի տամ»-ի հիմնական հեղինակ Եկատերինա Կլոկերը պատմում է, թե ինչպես Բեռլինում ռուս ձեռներեց կնոջ հետ հարցազրույցը վերափոխվեց մի հետաքննության Եվրոպայում էմոցիոնալ բռնության մասին:

пятница, 5 февраля 2016 г.

Փակ մինչև դուռը


Երբ արևը մայր էր մտնում ու լուսինը իր վերջին հետքերով ինձ հետ թափառում էր մայթերին իջած անձրևի շրխկոցները դադարեցնելու մտադրությամբ ,սկսում Էի ընդունել, որ ինչ- որ բան հանգում է, կորցնում իր ուժը...գուցե իմ ու քո լույս-խաղաղություն ծաղիկը, գուցե իմ մեջ քո շողքը կամ հակառակը, բայց պակասը կար ու պահը լռեց... 

вторник, 2 февраля 2016 г.

Մարիամակենդանիներամոլորակատուն աշխարհ



Շատ կուզեի մի մոլորակ լիներ, մի անկյուն, տեղ, առանձնացած, մարդկանցից հեռու մի բան: Էդ տեղը լիներ անտառում մի փոքր տուն ու տան մեջ ապրեի բոլոր կենդանիների հետ: Տունը գրադարան լիներ, բայց գրքերի մեջ ոչինչ գրված չլիներ...ու  բոլորս գրեինք,  հետո հավաքվեինք իրար գլուխ ու քննարկեինք մեր ստեղծագործությունները: Բոլորս խոսեինք մեր լեզվով, չստիպեինք  լեզուն փոխել,այսինքն՝ հասկանայինք իրար... հա՜, հիշեցի, էդ տեղում միշտ ձմեռ լիներ, գնայինք ձնագնդի խաղալու, չմրսեինք, չհոգնեինք, չսովածանայինք, զուգարան չուզեինք, երբեք քնել-արթնանալու պահանջ չունենայինք... ոչնչից կախված չլինեինք, առարկաներին առաջնային տեղ չտայինք, ու ամեն ինչ լիներ ամենապարզ ձևով, բայց ձևից դուրս: Իրար համար ապրեինք, առաջինը մեզ չտեսնեինք, չիմանայինք ինչ ա նշանակում  «դատարկ լինել» : Միասին կապիկություն անեինք, նաև կապիկների հետ: Ժամանակ  շատ լիներ, կամ ընդհանրապես չլիներ ու մենք չնայեինք էլ դրան, իրական լինեինք: Մարիամակենդանիներամոլորակատուն աշխարհում ոչ մի գդալ տխրություն չլիներ բոլորս անկեղծ, ուրախ լինեինք...վերջ չլիներ... 

понедельник, 1 февраля 2016 г.

ֆինանսական գրագիտության առաջին դասը



Այսօր՝ փետրվարի 1-ին ֆինանսական գրագիտության առաջին դասին մասնակցեցինք 11-րդ դասարանցիներս: Դասը վարում էր Իզաբելան: Դասի նպատակը միմյանց հետ ծանոթանալն էր ու հայրենի երկրները ներկայացնելը: Ծանոթացանք ու զրուցեցինք: Իզաբելան մշակել էր խաղեր, որոնց միջոցով մենք հաղթահարում էինք անգլերեն խոսելու վախը: Հաճելի միջավայր էր: