«Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է»:
***
«...Կյանքն ինքը խաղ մըն է միայն»:
***
«Սերը սիրով, սերը սիրով օրենքն ա՛ս է դարերով»:
***
«- Կին ըլլալը՝ հոգ ըսել է, Եղիսա՛, իսկ մայրը՝ խնամք»:
***
«Է՜, կյանքը որքա՜ն քիչ բան ունի մեզի տալու»:
***
«Խավարը խավար է կարճատես աչքերուն: Բոլոր մեծ հղացումները խավարի ծոցն են գոյացել. բոլոր մեծ խորությունները միայն խավարի մեջ կարելի է տեսնել: Եվ այդ ձեր պաշտած լույսը միթե ծնունդը չէ՞ խավարի. ծնունդ մը ու մահկանացու մը: Խավարն է, որ կա ու կմա անմահ ու հավիտյան»:
***
«Ամեն մարդ ինք պիտի բանա իր ճամփան»:
***
«Կյանքը ուրախության համար է տված մեզի»:
***
«- Վարդապե՛տ, այդ եկեղեցին ո՛չ ոք քանդել չի կրնար: Ո՛չ դուն, ո՛չ ե ս, ո՛չ մեկը. անոր հիմը մեր սրտերուն մեջն է դրված»:
***
«Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է՝ պետք է նայիս փակ աչքերով»:
***
«Եվ ի՜նչ տարօրինակ լաց է եղել ուրախության լացը»:
***
«Դիմե՛ հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն»:
***
«Մարդս ի՛նքը միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, ի՛ր մեջքովը, ի՛ր ձեռքերովը, ի՛ր խելքովը»:
***
«Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս»:
***
«Քանի կապրինք՝շինենք պիտի. պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը. շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբե՛ք, երբե՛ք չավարտենք: Հենց որ ավարտի, ալ տաճար չէ Աստծու, այլ...կռատուն»:
***
«Մահն ալ ձեր վախն է ու ձեր վախի հնարածը»:
Комментариев нет:
Отправить комментарий