***
Երանի օդ լինեի,
թոքերովդ անցնեի,
քո մեջ լինեի ավելի շատ
քան ինքս իմ:
***
Երանի քամի լինեի,
հանեի շորերդ
ու նուրբ բույրդ թռցնեի հեռու:
***
Երանի փուշ լինեի,
մտնեի աչքերիդ մեջ,
որ աչքերիդ դաս լիներ
բաց աչքով չնայեիր:
***
Երանի հայելիդ լինեի,
որ քեզ գտնելու ճանապարհդ
անցներ իմ միջով:
***
Երանի լաց լինելիս
արցունքս պահեիր համբույրովդ,
այսինքն ՝կողքիս լինեիր:
***
Երանի մեռնեի մի պահ,
գայիր թաղմանս,
երիցուկների փունջ բերեիր
ու գտնողի պես ասեիր.
-ծնունդդ շնորհավոր:
***
Երանի քեզ չկորցնեի ,
այսքան հանգիստ չլինեի,
այսքան ազատ,այսքան անհոգ,
որ կորցնելու բան ունենայի:
***
Երանի դու էլ սիրահարված լինեիր,
որ խենթ սերս
հրապուրանք անունը չկրեր:
***
Երանի կողքիս լինեիր,
որ անձրևից հետո,
ցեխաջրերի մեջ
մենակ չճպճպացնեի:
***
Երանի ծով լինեի,
գրկեի ալիքներովս
սուզվեիր իմ մեջ ,
ու ոչ մի«փրկարար»չհայտնվեր:
***
Երանի գրադարանս
քո հուշերով լցված լիներ...
Չբողոքեի չլինելուդ համար:
***
Երանի տանս դուռը
միշտ ներս բացվեր ,
որ դու ավելի
մոտ լինեիր:
***
Երանի պատիցդ կախված
նկար լինեի,
որ բարկանալիս տեղափոխեիր
չիմանալով ՝ ցանկությունս
քեզ դիպչելն է:
***
Երանի շողքդ լինեի,
քեզ թաքուն հետևեի,
քո բույրից օծանելիք ստեղծեի
ու պարծենկոտի պես քայլեի ,
մտածելով , որ աշխարհի երեսին
երկուսս ենք միայն :
***
Երանի որևէ մեկից իմանայի`
պատմում ես իմ մասին,
որ ամեն մայրամուտի ժամանակ
մեր մայրամուտը չհիշեի:
Երանի օդ լինեի,
թոքերովդ անցնեի,
քո մեջ լինեի ավելի շատ
քան ինքս իմ:
***
Երանի քամի լինեի,
հանեի շորերդ
ու նուրբ բույրդ թռցնեի հեռու:
***
Երանի փուշ լինեի,
մտնեի աչքերիդ մեջ,
որ աչքերիդ դաս լիներ
բաց աչքով չնայեիր:
***
Երանի հայելիդ լինեի,
որ քեզ գտնելու ճանապարհդ
անցներ իմ միջով:
***
Երանի լաց լինելիս
արցունքս պահեիր համբույրովդ,
այսինքն ՝կողքիս լինեիր:
***
Երանի մեռնեի մի պահ,
գայիր թաղմանս,
երիցուկների փունջ բերեիր
ու գտնողի պես ասեիր.
-ծնունդդ շնորհավոր:
***
Երանի քեզ չկորցնեի ,
այսքան հանգիստ չլինեի,
այսքան ազատ,այսքան անհոգ,
որ կորցնելու բան ունենայի:
***
Երանի դու էլ սիրահարված լինեիր,
որ խենթ սերս
հրապուրանք անունը չկրեր:
***
Երանի կողքիս լինեիր,
որ անձրևից հետո,
ցեխաջրերի մեջ
մենակ չճպճպացնեի:
***
Երանի ծով լինեի,
գրկեի ալիքներովս
սուզվեիր իմ մեջ ,
ու ոչ մի«փրկարար»չհայտնվեր:
***
Երանի գրադարանս
քո հուշերով լցված լիներ...
Չբողոքեի չլինելուդ համար:
***
Երանի տանս դուռը
միշտ ներս բացվեր ,
որ դու ավելի
մոտ լինեիր:
***
Երանի պատիցդ կախված
նկար լինեի,
որ բարկանալիս տեղափոխեիր
չիմանալով ՝ ցանկությունս
քեզ դիպչելն է:
***
Երանի շողքդ լինեի,
քեզ թաքուն հետևեի,
քո բույրից օծանելիք ստեղծեի
ու պարծենկոտի պես քայլեի ,
մտածելով , որ աշխարհի երեսին
երկուսս ենք միայն :
***
Երանի որևէ մեկից իմանայի`
պատմում ես իմ մասին,
որ ամեն մայրամուտի ժամանակ
մեր մայրամուտը չհիշեի:
Комментариев нет:
Отправить комментарий