среда, 23 декабря 2015 г.

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը»


***
Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ:

***
Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով։

***
...երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը՝ ինքը ժայռ է։

***
Խորունկ վիշտը դժվար է տանել։

***
Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են։

***
Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։

***
Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն Էլ պետք է ընդունել։

***
Գոյություն ունի անձնական և ոչ թե ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի։ Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը։

***
Ամեն մարդ ունի իր ժայռը:

***
Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ 

Комментариев нет:

Отправить комментарий