понедельник, 28 декабря 2015 г.

Անցյալ տարին ու նոր տարվա երիցուկային հոտը

Էս տարին դեռ չի ավարտվել, բայց ես կխոսեմ անցյալ ժամանակով: Անցյալ տարում ամեն ամիս ես զգում էի, որ մեծանում եմ, փոխվում եմ, սովորում եմ բաներ, որոնց երբեք ուշադրություն չեմ դարձրել, կամ չեմ էլ իմացել դրանց մասին:  Օրինակ ՝ անցյալ տարի սովորեցի, որ համառությունը լավագույն աջակիցներից մեկն է նպատակիդ հասնելու համար: Կուզեի ամբողջ տարին ձմեռ լիներ, բայց բոլորս գարուն ապրեինք: Երազանքներ չունեի անցյալ տարվա հետ կապված, բայց կարելի էր անհավանական բաները հավանական դարձնել ու հաճույք ստանալ, էդ ամեն ինչը արդեն գալիք տարում, չէ գալիք տարում արդեն նոր  բաներ, որովհետև էն ժամանակ, որ չեմ հասցրել անել,  չպիտի ապագայի համար պլանավորեմ  ու առհասարակ ապագան պլանավորելը հիասթափության սկիզբն է : Մոռացա ասեի, որ անցյալ տարում սովորեցի գնահատել ամեն պահը, վայրկյանը, ամեն մասնիկը, ամեն ժպիտը, ամեն-ամեն ինչ:

Խոսելով նոր տարվա տրամադրության ու գալիք բաների մասին ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում նոր տարվա գիշերը, երբ բոլորս միասին ենք, իրարով... Ուրախանում եմ, երբ տասներկուսը չեկած օրհնում ենք իրար, շնորհակալություն հայտնում Տիրոջից անցյալ տարվա համար ու Տիրոջն ենք հանձնում գալիք բաները: Նոր տարվա գիշերը միշտ հյուրեր ենք ունենում ու տան լույսերը մինչ առավոտ վառ են մնում: Ամեն ինչ հեքիաթային, ուրախ, նոր, մաքուր, ուրիշ պահ իմ համար: Կան զգացողություններ որոնք չես կարող բացատրել ոչ մի ձևով ու դրա համար ուզում եմ, որ ամեն օր լինի անբացատրելի:


Комментариев нет:

Отправить комментарий