вторник, 7 октября 2014 г.

Պատերազմն ու անհատը

Մարդու գոյությունից ի վեր պատմության մեջ պատերազմը  կրկնվում է։Իմ կարծիքով պատերազմը երկու կողմերի անհաշտությունն է,որը զարգանալով հասնում է արյունալի գործողությունների։Պատերազմում չկան հաղթողներ,պատերազմում կան ողջ մնացողներ,անկեղծ ասած չեմ հիշում ում խոսքերն են(այ թե կարողանայի հիշել)։
Պատերազմում յուրաքանչյուրը մտածում է իր կյանքի մասին,գիտակցելով եթե ձգանը առաջինը քաշի ողջ կմնա,հակառակ դեպքում ՝ափսոս...
Ես էլ եմ պատերազմել ու շատ անգամներ,շարունակում եմ պատերազմել,բայց ոչ հրացանով։Մեկ շաբաթ առաջ էր՝այսօրը,երբ սովորականի պես ուրախ ,ժպիտը դեմքիս ներս մտա ,մի քանի րոպե էլ չէր անցել ,երբ զգացի թե արցունքի մեծ կտորները ինչպես են պարուրում դեմքս…Հավատում էի ,որ կապաքինվի,ես հավատում էի,հավատում էի։Բայց ինչ կարող ենք անել,երբ ժամը գալիս է։
«Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի ոչ մի օր չէի անցկացնի՝ առանց ասելու իմ սիրած մարդկանց,որ ես նրանց սիրում եմ։Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի՝սիրահարված սիրուն…Եթե ես իմանայի,որ սրանք վերջին րոպեներն են,որ ես քեզ տեսնում եմ,ես կասեի.
«Սիրում եմ քեզ » ու հիմարի պես չէի մտածի,որ դու դա գիտեիր…»։ Գարսիա Մարկես

Չհասցրեցի ասել,որ քեզ շատ եմ սիրում։Կարոտում եմ քեզ ՝հորաքու՜յր ,ու պայքարում եմ կարոտի դեմ,գուցե չհաղթեմ…

Մեր կյանքում բոլորս ենք պատերազմում ու կարևոր չէ ,թե մեր գործիքը հրացանն է,թե մեր սրտում եղած մեծ ուժն ու ցանկությունը։
Հիշե՛ք,որ պատերազմում հաղթողն նա է,ով երբեք չի հանձնվում։

Комментариев нет:

Отправить комментарий