четверг, 23 октября 2014 г.

Օրինականությունն ու ժամանակը

Անկեղծ ասած աչքերս փայլում են, երբ շուրջս արդարության մասնիկներ  եմ տեսնում։Բայց մեր օրերում միշտ չես հանդիպում իրական արդարության՝գուցե օրենքներից դուրս,բայց ոչ սարքովի։Երևի դեռ շուտ է խոսել օրինականության մասին,բայց գալիք երիտասարդությանս ու ծերությանս մեջ կփորձեմ հարգել օրինականությունը։Ու չկարծեք թե կողմեմ անօրրինականության ,ոչ պարզապես դեռ լիովին չեմ  զգացել օրինականության համը(երևի դեռ փոքր եմ ,որ լայն իմաստով խոսեմ այս թեմայով)։ Եթե  անարդարացի եմ լինում որևէ մեկի նկատմամբ,սրտումս ալիքներ են շարժվում փորձում եմ գիտակցել արարքս ,ու որոշում եմ արտասանել իր մեջ բառերի մի մեծ պաշար հավաքող,իրավիճակը հանդարտեցնող մի բառ,զսպում եմ զգացմունքներս,հավաքվում ու ասում «կներե՞ս»(վաղը կարող է ուշ լինել)։Ժամանակի  շնորհիվ կյանքից շատ ենք վերցնում,թե լավն՝որը հնարավոր չէ արատավորել ու թե վատը։Այս աշխարհում ամենատխուր ու ատելի բանը ինձ համար սարքովի «Արդարությունն»է ,իսկ ինչքանով է օրենքը դեմ այս երևույթին(ու հենց սրա համար չեմ սիրում այս թեման)։Վատերի շարքն է զբաղեցնում նաև սուտ պատիժը,իսկ ինչու անմեղը պիտի տանջվի,իսկ մեղավորը վայելի,ես բացատրության եմ սպասում…

Комментариев нет:

Отправить комментарий