воскресенье, 7 февраля 2016 г.

Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը

Ի՞նչ գիտենք մենք ընտանեկան բռնության մասին: Իրականում՝ ոչինչ։ Հնարավոր է՝ չլինեն կապտուկներ, կոտրվածքներ, արյուն, չլինեն երևացող դրսևորումներ, բայց լինի ճնշում, բռնություն:
Դա բռնության ամենալուռ, առանց ուժի, ամենատարածվածը և, ցավոք սրտի, ամենաքիչ քննարկվող տեսակն է: Այդպես է անգամ այնպիսի քաղքակիրթ երկրում, ինչպիսին Գերմանիան է:

«Տուտ ի տամ»-ի հիմնական հեղինակ Եկատերինա Կլոկերը պատմում է, թե ինչպես Բեռլինում ռուս ձեռներեց կնոջ հետ հարցազրույցը վերափոխվեց մի հետաքննության Եվրոպայում էմոցիոնալ բռնության մասին:
  Երբեք չես կռահի, թե ուր կտանի հասարակ հարցազրույցը:
Մի շաբաթ առաջ ես նստած էի ռուսախոսների սիրած Շառլոտենբուրգի իտալական ոչ մեծ ռեստորանում և սպասում էի զրուցակցիս՝ մի երիտասարդ գործարարուհու (անվանենք նրան Մ.): Հետաքրքրաշարժ, բայց ծանոթ պատմություն. Բեռլին է տեղափոխվել ռուսական ծայրամասից, սկսել է սեփական գործը:
Հարցազրույցը ընթանում էր հարթ. տեղափոխություն, գերմաներենի դասեր, հանդիպում ապագա ամուսնու հետ, ծրագրավորողի աշխատանք, հղիություն և սեփական գործի ձեռնարկում (ամուսնու թույլտվությամբ), որն անվանել էր ամուսնու ազգանունով: Մի քանի տարակուսելի պահեր, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ մի նորություն:
Երբ ես ուղարկեցի մեջբերումները՝ որ ստուգեն, այն վերադարձավ ամբողջությամբ կարմրեցրած. 70%-ի վրա գիծ էր քաշած: Բայց ոչ թե Մ. ի կողմից, այլ ամուսնու: Նա արգելել էր հրապարակել այն տեղեկությունը, որ ուսանողական տարիներին Մ.-ն աշխատել է և ինքն է իր ապրուստը հոգացել՝ համարելով, որ դա «ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»: Հանված էր նաև այն հատվածը, որ Մ.-ն իր սեփական գործը սկսել է իր իսկ խնայողություններով. սա էլ «անհարգալից վերաբերմունք է ամուսնու նկատմամբ»: Տեղեկությունը, որ Մ.-ն տեղափոխվել էր Գերմանիա՝ հայերնիքում սկսած ճգնաժամի պատճառով, «անհարգալից վերաբերմունք է հայենիքի նկատմամբ»: Ես անահնգստացա և անմիջապես զանգահարեցի Մ.-ին՝ պարզելու՝ բանն ինչ է:
Մ.-ի ձայնից հասկացա, որ խոսելը հարմար չէր: Իրեն՝ Մ.- ին նյութի մեջ ամեն ինչ բավարարում էր, սակայն հետին պլանից հոխորտում էր մի տղամարդու ձայն, որի հակափաստարկները Մ-ն հոգոցով կրկնում էր հեռախոսով: Մոտ 10 րոպեից ամուսինը սկայպով օգնության կանչեց ծնողներին, իսկ ևս տասը րոպեից Մ.- ն դողացող ձայնով եզրափակեց. «Ամուսինս դեմ է»: Ի լրումն՝ հետևյալ հաղորդագրությունն ստացա.
-Լենա, որպեսզի խուսափենք տարաձայնություններից, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ համաձայն չեմ հոդվածի հետ և դեմ եմ հրապարակմանը:
-Լե՞նա:
-Կներես, ամուսինս է գրել: Չգիտեմ՝ ինչից եզրակացրեց, որ դուք Լենան եք...Այստեղ գրված է Եկատերինա:
Այսքանով վերջացավ մեր համագործակցությունը Մ.- ի հետ, բայց ես միշտ մտածում էի նրա մասին: Չլինելով ո՛չ հոգեբան, ո՛չ սոցիալական աշխատող՝ ես համոզված էի, որ ընտանիքում իրավիճակը անառողջ է: Ուզում էի հասկանալ, թե Մ.- ն ինչպես կարող է պաշտպանել ինքն իրեն այս իրավիճակում:
Որտեղ է վերջանում զգացմունքը, և որտեղ է սկսվում բռնությունը
Բեռլինի ճգնաժամային կենտրոնից Սաբինե Խարլոսը, ահա թե ինչ պատմեց. «Էմոցիոնալ բռնությունը դժվար է միանշանակ սահմանել: Երբեմն այն վտանգ է, երբեմն՝ վիրավորանք: Տարածված նշաններն են զուգընկերոջ նկատմամբ վերահսկողությունը, սահմանափակումը, հարկադրանքը և ամեն գնով դիմացինի վարքագիծը փոխելու փորձերը»:
Էմոցիոնալ բռնությունը իսկապես չունի սահմաններ: Սոցիալական և իրավաբանական հարթության վրա այն դիտվում է որպես տնային բռնության թույլ տեսակ: Բավական է հիշել Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ «Թշնամու հետ անկողնում» ֆիլմը: Էմոցիոնալ բռնությունը ընդհանուր առմամբ կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան ֆիզիկական բռնությունը:
Ճգնաժամային կենտրոնի դիմորդներից մեկը բողոքում էր, որ ամուսինը ամեն գիշեր հարցուփորձ է անում, թե արդյոք նա սիրեկան չունի: Կինը սիրեկան չուներ, բայց մի քանի ամիս անց՝ երկարատև ճնշումներից հետո ամուսնուն ասել է, որ սիրեկան ունի, միայն թե հանգսիտ կարողանա քնել:
Մեկ այլ դիմորդ պատմում էր, որ ամուսինը ամեն օր, աշխատանքից գալով, հանվում է ու մոտենում պահարանին։ Հետո դանդաղ, բացարձակ լռության մեջ մատը տանում է դարակի վրայով ու նյում՝ հո փոշու հետք չի՞ մնացել։ Նա ոչինչ չի ասում, չի ծեծում, ուղղակի ամեն օր կանոնավոր կերպով մատը տանում է պահարանի վրայով:
Հնարավոր չէ հասկանալ, թե այս տղամարդիկ ինչից դրդված են նման վարքագիծ դրսևորում և ինչ նապատակ են հետապնդում: Կենտորնի հոգեբանները այդպիսի պահվածքը բացատրում են հետևյալ կերպ. «Նման տղամարդիկ ուզում են ամբողջովին վերահսկողության տակ պահել կնոջը՝ ձգտելով ցույց տալ վերջինիս, որ նա շատ փոքր է և ոչ կարևոր, ինչպես այն պահարանի փոշին»:
«Մի այցելու ունեի, որը պատմում էր, որ ամուսինը չի թողնում քնել։ Նրանք ապրելիս են եղել նույն տանը, բայց տարբեր սենյակներում։ Ամեն գիշեր տղամարդը կանգնել է կնոջ սենյակի մուտքի մոտ ու ամբողջ գիշեր նայլ նրան։ Եթե կինը ներսից դուռը փակած է եղել, այնքան է թակել, մինչև բացել է։ Ի՞նչն է այդ տղամարդուն դրդել։ Չի թողնում՝ քնի, որ կինը չկարողանա հաջորդ օրը աշխատել և հոգ տանել երեխաների մասին: Սա էմոցիոնալ բռնությո՞ւն է։ Կարծում եմ՝ այո։ Սակայն դատարանի կողմից պաշտպանության հասնելը գործնականում հնարավոր չէ»,- եզրակացնում է Սաբինեն:
Քաղաքակիրթ Գերմանիայի տխուր վիճակագրությունը
Պաշտոնական տվյալներով Գերմանիայում ամեն չորրորդ կինը ենթարկվում է էմոցիոնալ բռնության: Տղամարդիկ նույնպես բախվում են բռնությանը, բայց 3 անգամ պակաս, քան կանայք և, որպես կանոն, մեկ այլ տղամարդու կողմից: Պաշտպանության կարելի է դիմել, եթե բռնությունը ֆիզիկական է: Զուգընկերոջ կողմից անարգանքի, սպառնալիքի ու անընդհատ վերահսկողության հետ կապված գործերը հաճախ փակվում են ծանրակշիռ փաստեր չունենալու պատճառով։
Սաբինեի աշխատանքային փորձում միայն մեկ անգամ է կնոջը հաջողվել դատական վճռով պաշտպանության հասնելու՝ առանց ֆիզիկական բռնության փաստի։
«Իմ հաճախորդի ամուսինը միշտ փակել է պատուհանները, որպեսզի կինն ու երեխաները հրդեհի ժամանակ չկարողանան դուրս գալ տանից: Նա ջեռուցման համակարգը մի այնպիսի ռեժիմի վրա է դրել, որ ցանկացած պահի կարող էին մարտկոցները պայթել: Ինքը չէր կարող դիմել ոստիկանության, որովհետև չուներ հիմքեր: Մի անգամ, երբ ամուսինը բացակայում էր, տուն է գալիս մասնագետը, և ստուգման ժամանակ բացահայտվում է, որ ցանակցած պահի կարող է աղետ տեղի ունենալ: Հնեց մասնագետն էլ պնդել է, որ դիմեն ոստիկանություն: Ոստիկանությունում խորհուրդ են տվել դիմել ճգնաժամային կենտրոն։
Այնտեղ աշխատում են իրավաբաններ, որոնք օգնեցին ձևակերպել դիմումը: Դատարանը հենց հաջորդ օրը կայացրեց դրական որոշում: Ամուսինը ստիպված եղավ լքել տունը 6 ամիս ժամկետով: Իմ պրակտիկայում դա միակ կինն էր, որ հասավ դատական պաշտպանության՝ որպես բռնության զոհ, որովհետև վկա ուներ»:

Այսպիսի դեպքերը ամենաբարդն են: Կանանց վտանգ է սպառնում, բայց նրանք չունեն ապացույցներ, որ հասնեն արդարադատության: Որպես կանոն, ամեն ինչ տեղի է ունենում առանց վկաների: Եվ ի վերջո, ամեն վկա չէ, որ կհամձայնի մտնել դրա մեջ: Որպեզի մարդիկ դադարեն զգացմունքային բռնությունը նորմալ համարելուց, պետք է հստակ օրենք լինի: Այդ իմաստով Գերմանիան հետ է մնում իր հարևան որոշ եվրոպական երկրներից, որտեղ էմոցիոնալ բռնությունը քրեական օրենսդրության մասն է:


Թարգմանությունը՝ Մարիամ Գևորգյանի
Աղբյուրը՝ "Тут и там"

Комментариев нет:

Отправить комментарий