вторник, 2 февраля 2016 г.

Մարիամակենդանիներամոլորակատուն աշխարհ



Շատ կուզեի մի մոլորակ լիներ, մի անկյուն, տեղ, առանձնացած, մարդկանցից հեռու մի բան: Էդ տեղը լիներ անտառում մի փոքր տուն ու տան մեջ ապրեի բոլոր կենդանիների հետ: Տունը գրադարան լիներ, բայց գրքերի մեջ ոչինչ գրված չլիներ...ու  բոլորս գրեինք,  հետո հավաքվեինք իրար գլուխ ու քննարկեինք մեր ստեղծագործությունները: Բոլորս խոսեինք մեր լեզվով, չստիպեինք  լեզուն փոխել,այսինքն՝ հասկանայինք իրար... հա՜, հիշեցի, էդ տեղում միշտ ձմեռ լիներ, գնայինք ձնագնդի խաղալու, չմրսեինք, չհոգնեինք, չսովածանայինք, զուգարան չուզեինք, երբեք քնել-արթնանալու պահանջ չունենայինք... ոչնչից կախված չլինեինք, առարկաներին առաջնային տեղ չտայինք, ու ամեն ինչ լիներ ամենապարզ ձևով, բայց ձևից դուրս: Իրար համար ապրեինք, առաջինը մեզ չտեսնեինք, չիմանայինք ինչ ա նշանակում  «դատարկ լինել» : Միասին կապիկություն անեինք, նաև կապիկների հետ: Ժամանակ  շատ լիներ, կամ ընդհանրապես չլիներ ու մենք չնայեինք էլ դրան, իրական լինեինք: Մարիամակենդանիներամոլորակատուն աշխարհում ոչ մի գդալ տխրություն չլիներ բոլորս անկեղծ, ուրախ լինեինք...վերջ չլիներ... 

Комментариев нет:

Отправить комментарий