суббота, 27 февраля 2016 г.

Ապրել հանուն այն մանրուքների, որոնք մեզ երջանկացնում են


Ինչ-որ մեկը մի անգամ ինձ ասաց. «արժե ապրել հանուն մանրուքների»։
Ապրել հանուն առավոտյան ժամը հինգի արեւածագի եւ երեկոյան ժամը հինգի մայրամուտի։
Ապրել հանուն ճանապարհորդությունների, հանուն բարձր երաժշտությամբ, քամոտ վարսերով հեծանվով երթեւեկելու։
Ապրել հանուն անձրեւի տակ պարերի, փորը ցավալու աստիճանի ծիծաղների։

Ապրել, հանուն սիրելի երգերի, լավ գրքերի եւ առանց պատճառ ժպիտների։
Հանուն երկար խոսակցությունների, հանուն թեյի հետ թխվածքաբլիթի։
Ապրել հանուն գիշերային արկածների, աստղերի, որոնք տուն են ուղեկցում։
Ապրել հանուն մարդկանց, ովքեր հիշում են, որ դու թեյն առանց շաքարավազի ես խմում եւ տանել չես կարողանում սոխը։
Ապրել, հանուն առաջին համբույրի եւ երկար զբոսանքների, հանուն գրկախառնությունների եւ նոր ծանոթությունների։
Հանուն անսպասելի նվերների եւ երկար սպասված «այո»-ի։
Հանուն այն մանրունքների, որոնք ստիպում են կենդանի զգալ։

Զալի Զելվեգեր

Комментариев нет:

Отправить комментарий