среда, 22 июля 2015 г.

Էմիլ Զոլա /Թերեզ Ռաքեն




***

Ոչինչ չի կարող կիրքն անպարկեշտ դարձնել:

***
Անկեղծ ուսումնասիրությունը մաքրազերծում է  ամեն բան,ինչպես կրակը:

***
Այն մարդիկ ,որոնք միայն շունչ ունեն ,երբեք չեն մահանում:

***

-Մարդիկ երբեմն մահանում են,-շշնջաց նա վերջապես,-միայն թե դա  վտանգավոր է վերապրողների համար :


***

Նրանք  ուրիշ ոչինչ չէին պահանջում միմյանցից:Սպասում էին:

***

Նրանք իրենց  զգացած նողկանքը անհանգստությունը համարում էին  ահաբեկման մնացորդ,պատուհասի խուլ երկյուղ:

***

Նա սիրել էր միայն արյունով և ջղերով ,այժմ սկսեց սիրել գլխով:

***

Դեմքը վարդագույն ու ճարպոտ ,ստամոքսը  լիքը ,ուղեողը դատարկ,երջանիկ էր նա:

***

Նրանց միջև  հաստատվել  էր արյան ու  կրքի  ազգական կապ:Նրանք դողում էին նույն սարսուռներով ,նրանց սրտերը մի տեսակ  դառնակսկիծ եղբայրակցությամբ  սեղմվում էին  նույն  անձկություններով: Այդ  պահից  սկսած ,նրանք  ունեցան  մի մարմին ու մի հոգի  ՝ վայելքի և  տառապանքի համար:Այդ ընդհանրությունը ,այդ փոխադարձ ներթափանցումը հոգեբանական ու բանախոսական մի իրողություն է ,որ հաճախ  տեղի է ունենում  այն  մարդկանց մոտ  ,որոնք  ջղագրգիռ մեծ ցնցումներով  ուժգնորեն  իրար են բախած:

***

Ինչքան  նրանք  դողում էին  միմիյանց առջև ,այնքան  ավելի  կռահում էին   սարսափը  այն անդունդի ,որի խորքն էին նետվելու ,և նույնքան  ավելի ջանում էին  իրենք իրենց  երջանկության խոստումներ  տալ և իրենց  առաջ փռել  այն  անհաղթարելի  իրողությունները ,որոնք  ճակատագրականորեն  ամուսնության էին մղում իրենց:

***

Իր խորհրդածությունների  արդյունքը  միշտ այն  էր ,թե  գերագույն  երջանկությունը ոչ մի բան չանելու մեջ է:

***

Սրտի դավանանքները  զարմանալի  նրբություններ  ունեն:

***

Առանց գիտակցելու   իրենց արտասանած  խոսքերը ,նրանք նախադասություն առ նախադասություն  հետևում էին  իրենց թաքուն  մտքերին:


***

-Այժմ ես կսկսեմ հավատալ հրաշքներին ...Տեր Աստված ,որքա՜ն ես կատարելագործվել:

***

Նրան մնում էր լոկ մահանալ,ժխտելով սերը,ժխտելով բարեկամությունը ,ժխտելով անձնվիրությունը :Ոչինչ գոյություն չուներ աշխարհում բացի ոճիրից և լպիրշ կյանքից:

***

Երբ ապագան անհույս է,ներկան զզվելի դառնություն է ստանում:

Комментариев нет:

Отправить комментарий