Հիմա մի բան պատմեմ :Այս տարի շրջանավարտ ենք, բաց հեչ դերի մեջ լինելու ցանկություն չկա(դե իհարկե պիտի էդ նշեի): Ուզում ենք միասին շատ լինել, իրար հետ փնտրել, գտնել, ծիծաղել ախմախ բաների վրա, նոր ընդհանուր ընկերներ ունենալ ու էս ամենը երևում է ճամփորդելու ընթացքում: Այսօր էլ ճամփորդեցինք, բայց կրթական փոխանակման նպատակով: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք Քասաղ գյուղ: Շտապում էինք, երկու խմբի բաժանվեցինք, պայմանավորվեցինք դպրոցի դիմաց: Մեր խումբն առաջինը հասավ, չիմանալով դպրոցի անվանումը, գնացինք կողքի դպրոց (իրականում դպրոցն էդքան էլ կողքին չէր): Համար 2 միջնակարգ դիմացի նստարաններին տեղավորված՝ սպասում էինք մյուս խմբին, երբ պահակն ասաց, որ սխալ ենք եկել, իրենք մեզ չեն սպասում: Մի խոսքով իսկական դպրոց՝ համար 1 միջնակարգ գնալու ճանապարհին իմացանք, որ մյուս խումբը հասել և սպասում է մեզ: Մեզ եկան դիմավորելու դպրոցի սաները:
Առաջին դասը, որին ներկա գտնվեցինք հանրահաշիվն էր, թեման՝ քառակուսային հավասարումը: Սովորողները վարժությունները գրատախտակին էին գրում, նկատի ունեմ կավիճ էին օգտագործում: Անսովոր էր: Հաջորդ դասը հասարակագիտությունն էր, որի ընթացքում խոսեցինք թրաֆիքինգի, դրա զոհը չդառնալու մասին ու փորձեցինք վերացման համար տարբերակներ առաջակել: Այնուհետև ընկերներս ներկայացրին մեր ռադիոներն ու ամսագրերը, պատմեցին ֆլեշմբի մասին, նաև ասացինք, որ ուրախ կլինեինք, եթե երկու դպրոցները համատեղ մասնակցեն ֆլեշմոբին:
Էսպես էլ ծանոթացանք մեր տարեկիցների հետ: Միասին շրջեցինք դպրոցամերձ տարածքում, հասցրինք շատ տարբեր բաներից խոսել : Վերջին պահը՝ այ էն բաժանումը, շատ ջերմ ու լավ տպավորություններով անցավ. դա այդքան էլ բաժանում չէր, ուղղակի վերջնական սկիզբ էր: Դե արդեն ընկերներ ենք: Նոր ճամփորդությո՜ւն: